copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:15 29-05-2023

Էրդողանի հաղթանակից հետո թուրքական լիրան արժեզրկման ռեկորդային մակարդակի է հասել

Թուրքիայում նախօրեին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո թուրքական լիրան արժեզրկման ռեկորդային մակարդակի է հասել։ Այս մասին տեղեկացնում է ամերիկյան CNBC հեռուստաընկերությունը։

Հաղորդվում է, որ Թուրքիայի ազգային արժույթը արժեզրկվել է, քանի որ Էրդողանն իր համար հաղթանակ է ապահովել նախագահական ընտրապայքարում։ Այսօր առավոտյան ժամը 11։00-ի դրությամբ ամերիկյան մեկ դոլարի դիմաց թուրքական լիրայի փոխարժեքը կազմել է 20,0608, իսկ այս պահի դրությամբ այն հասել է 20,10-ի։

Wells Fargo-ի տնտեսագետ և արժութային ստրատեգ Բրենդան Մակքենան CNBC-ին տված հարցազրույցում ասել է, որ իրենք թուրքական լիրայի առումով վատատեսական կանխատեսում ունեին, քանի որ Էրդողանը հաղթել է ընտրություններում։ Նա կանխատեսել է, որ լիրան դոլարի հանդեպ կհասնի նոր ռեկորդային ցածր մակարդակի՝ 23, երկրորդ եռամսյակի վերջին, իսկ հետո՝ 25-ի արդեն եկող տարի։

Նշենք, որ վերջին հինգ տարում այն կորցրել է իր արժեքի մոտ 77 տոկոսը։ 2018 թվականին, երբ Էրդողանը կրկին ընտրվեց Թուրքիայի նախագահի պաշտոնում ամերիկյան դոլարի հանդեպ լիրայի փոխարժեքը գտնվում էր 5-5.5-ի սահմաններում։

Լրատվամիջոցը նաև հիշեցնում է, որ Թուրքիայի դրամավարկային քաղաքականությունը շեշտը դնում է տնտեսական աճի և արտահանման համար մրցակցության, այլ ոչ թե գնաճը զսպելու վրա, իսկ նախագահ Էրդողանը հետևում է ոչ սովորական տեսակետի այն մասին, որ տոկոսադրույքի ավելացումը կխորացնի գնաճը։

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է ձայների 52.16%-ը, իսկ նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47.84%-ը։ Այս հաղթանակով Էրդողանը երրորդ անգամ ընտրվեց Թուրքիայի նախագահի պաշտոնում և հնարավորություն ստացավ ղեկավարել երկիրը մինչև 2028 թվականը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում