copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:19 02-11-2022

Հաղթանակից հետո ես կմեկնեմ Ղրիմ․ Զելենսկի


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 30 տարվա ընթացքում ուկրաինական քաղաքականության ամենամեծ սխալն է համարում այն, որ անվտանգության ուժեղ համակարգ չի կառուցվել։
«Մենք Ուկրաինայում 30 տարի անվտանգության ուժեղ համակարգ չենք կառուցել, քանի որ նրանցից այդքան ագրեսիվ քայլեր չէինք սպասում։ Դա մեր երկրի, ուկրաինական քաղաքականության ամենամեծ սխալն էր», – ասել է նա չեխական հեռուստատեսությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է չորեքշաբթի։

Նշելով, որ մի շարք առաջնորդներ Ուկրաինային «դրդում» են Ռուսաստանի հետ բանակցությունների, Զելենսկին ասել է. «ինձ պետք չէ բանակցությունների մղել, ես չեմ ուզում կրկնել այդ սխալները։ Կարծում եմ՝ մեկ պատերազմ Ուկրաինայի համար այս դարում բավական է»։

Պատասխանելով հնարավոր փոխզիջումների մասին հարցին՝ Զելենսկին ասել է. «Նրանք պետք է հետքայլ անեն, նահանջեն։ Նրանք կարող են սպասել, որ մենք ապաօկուպացնենք մեր տարածքները։ Մենք կկորցնենք շատ մարդկանց, և նրանք կկորցնեն շատ մարդկանց: Դա ողբերգություն է։ Եվ նրանք կարող են նահանջել մեր սահմաններից դուրս, ներառյալ Ղրիմը։ Եվ հետո կարող են ասել՝ եկեք փնտրենք … ոչ թե փոխզիջում, ինչ-որ լուծում, թե ինչպես ապրել առաջիկա 100 տարում»:

Միևնույն ժամանակ, Զելենսկին վստահ է, որ եթե նրանք չցանկանան Դոնբաս և Ղրիմ տալ, դա նշանակում է, որ պատերազմը չի ավարտվի։

Պատասխանելով այն հարցին, թե ինչ կանի նա հաղթանակից հետո, Զելենսկին ասել է. «Հաղթանակից հետո ես կմեկնեմ Ղրիմ։ Ես ուզում եմ տեսնել ծովը: Ձմռանը դա չի լինի, ինչ անել ծովում ձմռանը»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին