copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:58 08-03-2023

Արցախի պետնախարարը խմբագրել է Արցախի հարցի վերաբերյալ իր նախօրեին հնչեցրած հայտարարությունը․ Աբրահամյան


Արցախի պետնախարարը խմբագրել է Արցախի հարցի վերաբերյալ իր նախօրեին հնչեցրած հայտարարությունը, նշելով, որ իր ձևակերպումը «ոչ միանշանակ է ընկալվել կամ փորձ է արվել այն այդպիսին ներկայացնել»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Նա, մասնավորապես, գրել է․

«Փորձ անելու մասով` ավելի լավ է չխճճես ու քեզ ավելի վատ դրության մեջ չգցես` շատ վատ մեկնաբանություն ես արել ու առանց որևէ մեկի փորձ անել-չանելու, վտանգավոր դիրքորոշում ես հնչեցրել:

Հուսով եմ, որ բացի հրապարակային սրբագրումից, այն ինչ երեկ ասվել է գաղափարական առումով ներքին համոզմունք չի:

Հիշեցնեմ, որ Արցախի պետնախարարն ավելի վաղ հայտարարել էր, թե «ես որևէ կերպ չեմ պատկերացնում, որ երևանյան և ստեփանակերտյան դիրքորոշումների միջև կարող են տարբերություններ լինել և հակառակը, համոզված եմ, որ Երևանը, երբ հարցը վերաբերվում է Արցախյան խնդրին, առավելապես հենվում է արցախյան իշխանությունների դիրքորոշման և կարծիքի վրա, որն ամբողջությամբ արտացոլում է Արցախի ժողովրդի նպատակները»:

Այն, որ պետնախարարն իր հայտարարությամբ չափազանց վտանգավոր գիծ էր հատել` միանշանակ է, բայց որ գոնե հանրային ձևով խմբագրում է ասածը` արդեն վատ չի»:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ Արցախի պետնախարարի հայտարարություններին անդրադառնալով, Տիգրան Աբրահամյանը գրել էր, որ պետնախարարի առաջին քննությունն անբավարար է համարում և եթե Արցախից այս դիրքորոշումը չխմբագրեն, ապա կարձանագրվի, որ ՀՀ իշխանության առաջ մղվող` Արցախի հանձնման գործընթացը լիակատար աջակցություն ունի Արցախի իշխանությունում:

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
10:37 Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ. բողոքի նոտա է հանձնվել
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան