Ներքին 3 տարի առաջ - 15:08 09-12-2022

Ես կուզեի անդրադառնալ պարտքի վերաբերյալ Ձեր հնչեցրած դժգույն բառերին. փոխնախարարը՝ Թադևոս Ավետիսյանին

«Չի կարելի պետական պարտքը նսեմացնել, դարձնել կատակի առարկա, որովհետև դա վերաբերում է մեր սերունդների զարգացմանը: Չի կարելի: Ինչպես կովիդն էինք ձեռ առնում և մարդկանց մոտ ոչ ճիշտ վարքագիծ էինք ձևավորում՝ տնտեսական կորուստներով, մարդկային կորուստներով: Չի կարելի կարևոր երևույթներին քաղաքական դրդապատճառներով քամահանքով մոտենալ»,- ԱԺ ամբիոնից այսօր նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագրի վավերացման քննարկման ժամանակ:

«Ես կուզեի անդրադառնալ պարտքի վերաբերյալ Ձեր հնչեցրած դժգույն բառերին,- արձագանքելով՝ ասաց Ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը:- Պարտքը կարող է բացարձակ արժեքով միշտ ավելանալ. և աշխարհում բոլոր երկրներում պարտքը միշտ ավելանում է: Հարցն այն է՝ պարտք-ՀՆԱ հարաբերությունը ավելանում է, թե չի ավելանում, որովհետև պարտքը, այո, կարող է ավելանալ, բայց մեր պոտենցիալը այդ պարտքը կառավարելու, պետք է ավելանա ավելի արագ»:

Ըստ փոխնախարարի՝ 2017 թվականին պարտք-ՀՆԱ հարաբերությունը եղել է 53,7 տոկոս, 2018-ին եղել է 51,2 տոկոս, 2019-ին 50,1 տոկոս, 2020-ին՝ պատերազմով և կովիդով պայմանավորված՝ 63,5 տոկոս, այնուհետև պարտքը նվազել է, և այս տարվա արդյունքներով մենք կունենանք 50,1 տոկոս, իսկ 2023 թվականին նախատեսվում է ունենալ 49,8 տոկոս պարտք-ՀՆԱ հարաբերակցություն:

«Ինչ վերաբերում է պարտք վերցնել-մեր ընթացքից ծախսերի վրա ծախսելուն, ապա բյուջետային համակարգի մասին օրենքով մենք իրավունք չունենք իրականացնենք այնքան ընթացիկ ծախս, որքան հարկ չենք կարող հավաքել. մենք ընթացիկ ծախսերը կարող ենք իրականացնել ոչ պակաս, քան այն հարկերը, որ կարող ենք հավաքել: Հետևաբար, այս միջոցները ուղղվում են կապիտալ ծախսերին»,- ասաց Հովհաննիսյանը:

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը
13:58 Գագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԵՊՀ-ի