Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:54 07-03-2023

Գյումրին ու գերմանական Հելլեն դարձան քույր քաղաքներ

ՀՀ Գյումրի և ԳԴՀ Հալլե քաղաքները դարձան քույր քաղաքներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 7-ին Գյումրու համայնքապետարանը՝ ի դեմս համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հալլե քաղաքի քաղաքապետարանը` ի դեմս Հալլեի քաղաքապետ Էգբերտ Գայերի, կնքել են համագործակցության համաձայնագիր։
Ըստ համաձայնագրի` կողմերը նախատեսում են համագործակցել մշակույթի, կրթության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, երկու քաղաքների քաղաքացիների փոխադարձ ծանոթությունների, միջազգային երիտասարդական հանդիպումների, մի շարք այլ ոլորտներում:

Համաձայնագիրը կնքվել է հեռավար եղանակով։ Համաձայնագրի կնքմանը Գյումրիից ներկա էին Գյումրիում Գերմանիայի Դաշնային Հանրապետության հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանը, քաղաքապետարանի ներկայացուցիչներ, տեսակապի միջոցով հանդիպմանը միացել էր նաև Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն իր խոսքում ողջունել է Էգբերտ Գայերին, այնուհետև խոսել երկու քաղաքների համագործակցության, Գյումրու ներուժի, hայ-գերմանական կապերի զարգացման, համաձայնագրի կարևորության, Հալլեում գործող հայկական եկեղեցական համայնքի և Գյումրիի միջև առկա երկարամյա կապի ամրապնդման մասին:

«Ուրախ եմ, որ մեր հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ առկա է երկուստեք հետաքրքրություն և պատրաստակամություն: Հայ-գերմանական կապերը տարիների ընթացքում դինամիկ կերպով զարգանում են: Եվ այսուհետ արդեն համագործակցության նոր հարթակ կձևավորվի. մեր քաղաքները կհամագործակցեն, մասնավորապես, մշակույթի, զբոսաշրջության, կրթության և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում»-ավելացրել է Վարդգես Սամսոնյանը:

Ողջույնի, շնորհավորանքի իրենց խոսքում համաձայնագրի կնքման կարևորության, երկու քաղաքների հետագա համագործակցության և մի շարք այլ հարցերի մասին խոսել են նաև Հալլեի (Սաալե) քաղաքապետ Էգբերտ Գայերը, Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, Գյումրիում Գերմանիայի Դաշնային Հանրապետության հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել