Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:49 03-03-2023

Վարչապետը շատ արդյունավետ է գնահատում Գերմանիա կատարած իր աշխատանքային այցը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ արդյունավետ է գնահատում Գերմանիա կատարած իր աշխատանքային այցի արդյունքները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց Գերմանիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«Ավարտվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իմ այցը, և ամփոփելով այն, պետք է ասեմ, որ համարում եմ այն շատ արդյունավետ։ Բաց խոսակցություն ունեցանք Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի, նախագահի հետ։ Այցի հիմնական նպատակը՝ փորձել ավելի լավ հասկանալ մեր գերմանացի գործընկերների հայացքը և ընկալումը Հայաստանի Հանրապետության նկատմամբ, փորձել մեր հերթին ավելի հասկանալի և ընկալելի դարձնել մեր դիրքորոշումները մի շարք հարցերի վերաբերյալ»,- ընդգծեց Փաշինյանը։

Ընդհանուր առմամբ, ըստ վարչապետի, Գերմանիայից շատ ջերմ տպավորություններով է վերադառնալու։

«Շատ բարեկամական մթնոլորտում են անցել հանդիպումները, այդ թվում՝ Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի հետ հանդիպումները, նաև՝ քիչ առաջ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ շատ ջերմ հանդիպումը անցկացրինք։ Նաև երեկ Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդում լավ հրապարակային հանդիպում է եղել։

Ընդհանուր առմամբ, պետք է ասեմ (չեմ ցանկանում հետևություններ անել վաղաժամ), բայց մի բան ակնհայտ է, որ երբ որ հետևում ենք Լաչինի միջանցքի շրջափակումից հետո տեղի ունեցած իրադարձություններին՝ Եվրոպական խորհրդի բանաձևերին, նաև միջազգային հանրության մի շարք մեր գործընկերների հայտարարություններին, որոշակի ընկալման փոփոխություն կա մեր տեսակետների, մեր դիրքորոշումների, մեր խնդիրների նկատմամբ։ Նաև մեր երկրի ընկալումը Եվրամիության շրջանում էականորեն փոխվել են»- ընդգծեց վարչապետը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ