Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 13:00 01-03-2023

Ռուսաստանում հետախուզվող տղամարդը ձերբակալվել է Երևանի Զվարթնոց օդանավակայանում

Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանում ձերբակալվել է ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Նիկիտա Կամենսկին, ով կասկածվում է հակապատերազմական գրություններ կատարելու գործով։ Այս մասին վերջինս տեղեկացրել է «ОВД-Инфо» լրատվական գործակալությունը։

Ոստիկանությունից հայտնել են, որ նա բերման է ենթարկվել փետրվարի 28-ին՝ Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո։

Կամենսկին բերման է ենթարկվել, քանի որ 2022 թվականի դեկտեմբերից գտնվում էր միջազգային հետախուզման մեջ՝ վանդալիզմի հոդվածով հարուցված քրեական գործով։ Ըստ քննիչների՝ նա մարկերով հակապատերազմական գրություններ է թողել Մոսկվայի մետրոյի «Տիմիրյազևսկայա» կայարանի մոտ։

«ОВД-Инфо»-ն հայտնում է, Կամենսկու նկատմամբ հետապնդումները սկսվել են 2022 թվականի ամռանը, հուլիսի 8-ին նա ձերբակալվել է Մոսկվայում։ Հարցաքննությունից հետո նրա նկատմամբ արձանագրություններ են կազմվել ռուսական բանակը վարկաբեկելու և մանր խուլիգանության հոդվածներով։ Հաջորդ օրը նա ազատ է արձակվել, իսկ հուլիսի 12-ին խուզարկվել է նրա բնակարանը։

Հուլիսի 19-ին հայտնի դարձավ, որ քրեական գործ է հարուցվել վանդալիզմի դեպքի առթիվ, իսկ ավելի ուշ տեղեկություններ հայտնվեցին, որ հետաքննությունը պատրաստվում է գործը վերաորակել նույն հոդվածի ավելի ծանր մասի, որը նախատեսում է պատիժ՝ ընդհուպ մինչև ազատազրկում։

Դեկտեմբերի 8-ին երիտասարդի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Կամենսկու կինը՝ Մարգարիտան, պատմել է, որ անվտանգության ուժերը հարցաքննել են իրեն և այցելել աշխատավայր՝ իմանալու Կամենսկու քաղաքական հայացքներն ու գտնվելու վայրը։

Լրատվականի տվյալներով՝ Կամենսկին Ռուսաստանից հեռացել է մինչև դեկտեմբեր։

Ուկրաինայի հետ լայնամասշտաբ պատերազմի բռնկումից հետո Ռուսաստանն ընդունեց մի շարք ռեպրեսիվ օրենքներ, որոնք գրեթե անհնարին են դարձրել խաղաղ բողոքի ցույցերը։ Mediazona-ի գնահատականներով՝ 2022 թվականին շուրջ 6000 արձանագրություն է ներկայացվել երկրի դատարաններին՝ բանակը վարկաբեկելու հոդվածով։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ