Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:24 28-02-2023

«Արցախկարպետ»-ի փակվելու մասին տեղեկությունը թյուրիմացություն է․ տնօրեն

Տեղեկությունները, թե «Արցախկարպետ» ընկերությունը դադարեցրել է աշխատանքը, իրականությանը չի համապատասխանում։ Oragir.News-հետ զրույցում այս մասին ասաց ընկերության տնօրեն Սևակ Խաչատրյանը։

«Պարզապես թյուրիմացություն ու սխալ տեղեկություն է տարածվել։ Իրականում այդպիսի բան չկա»,- ասաց նա։

Խաչատրյանի խոսքով՝ ընկերությունը հումքի ստացման ու արտադրանքի արտահանման հետ կապված որոշակի խոչընդոտների առաջ է կանգնած՝ Արցախում առկա իրավիճակով պայմանավորված։

«Հիմա պարզապես հումքի ներկրման խնդիրներ կան՝ ճանապարհի հետ կապված։ Միայն այդքանը։ Այդ պահին արտադրական պրոցես է։ Հումքի հետ կապված արտադրության խնդիր կա, բայց ընկերությունը չի փակվել»,- ասաց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերի 12-ին բնապահպաններ ներկայացած մի շարք ադրբեջանցիներ փակել էին Արցախը Հայաստանին կապող միակ Բերձորի միջանցքը։ Այսօր արդեն 79-րդ օրն է, ինչ ադրբեջանական ագրեսիվ ու ոչ մարդասիրական գործողությունների հետևանքով Արցախի կապը կտրված է աշխարհի հետ։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:45 Արթիկի ավագանու ՔՊ-ական անդամը շահել է համայնքի 173 միլիոն դրամի արժողությամբ տենդերը
19:44 Քաղաքը դարձել է վտանգավոր․ Վիկտոր Մնացականյանը` փողոցային պայթյունի մասին
18:28 «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-ն
19:27 Տոկով ձուկ մի՛ բռնեք, Էս ի՞նչ ա կատարվում, ամբողջ գետի ափը սատկած ձուկ ա. ահազանգ
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
23:05 Ժողովրդից թալանվածի վերադարձը պետությանը՝ բարեհունչ, սակայն փուչ լոկ կարգախոս է․ Արման Մելիքյան
22:30 Ոչնչացված պետականության «փակ համակարգերը․ Հայկ Դեմոյան
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
19:49 Նարեկ Կարապետյանն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար