Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 5 ամիս առաջ - 21:00 25-02-2026

Նիկոլի պատմական ձեռքբերումը թյուրիմացություն լինելն է․ հարցում

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում տարածած տեսանյութում ասել է, որ այսօրվա Հայաստանում իրենք լուծել են և լուծված են համարում մի պատմական խնդիր, որի մասին խոսել են դեռևս 2018 թվականին:

«Եվ ահա, թույլ տվեք համոզմունքով և համոզված պնդել, որ 2020-2025 թվականներին մենք այս խնդիրը լուծեցինք: Մենք ոչ միայն հաղթահարեցինք պատմական ցիկլի բերումով առաջացած սպառնալիքները, այլև մտանք պատմական մի շրջափուլի մեջ, երբ պետություն, ինքնիշխանություն, անկախություն, զարգացում, ազատություն, բարեկեցություն ունենալը կախված է մեր, բացառապես մեր կայացրած որոշումներից: Սա ձեռքբերում է, որը պատմական է, և ՀՀ քաղաքացիները պետք է տեր կանգնեն այս պատմական ձեռքբերումներին»,- ասաց նա:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ո՞րն եք համարում Նիկոլ Փաշինյանի պատմական ձեռքբերումը»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը չունի պատմական ձեռքբերում, որոշներն էլ ասացին, որ բարդ է պատասխանելը։

«Թյուրիմացությունը, ինքը թյուրիմացություն ա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանի մոտ միայն հետընթաց կա։ «Ոչ մի պատմական ձեռքբերում, իրա մոտ մենակ հետընթաց ա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը լավ մարդ չէ; «Ոչ մեկը, որովհետև իմ դուրը չի գալիս որպես վարչապետ։ Լավ մարդ չի, ինչ խաղաղություն, գալու են ստրկացնեն թուրքերը, սուտ են ասում, խաղաղություն չկա»,- ասաց նա։

«Ունի՞, իհարկե չունի պատմական ձեռքբերում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:45 Արթիկի ավագանու ՔՊ-ական անդամը շահել է համայնքի 173 միլիոն դրամի արժողությամբ տենդերը
19:44 Քաղաքը դարձել է վտանգավոր․ Վիկտոր Մնացականյանը` փողոցային պայթյունի մասին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
19:27 Տոկով ձուկ մի՛ բռնեք, Էս ի՞նչ ա կատարվում, ամբողջ գետի ափը սատկած ձուկ ա. ահազանգ
23:05 Ժողովրդից թալանվածի վերադարձը պետությանը՝ բարեհունչ, սակայն փուչ լոկ կարգախոս է․ Արման Մելիքյան
22:30 Ոչնչացված պետականության «փակ համակարգերը․ Հայկ Դեմոյան
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
19:49 Նարեկ Կարապետյանն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար