copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:22 28-02-2023

Չարտոնված Մարտի 1-ին` չարտոնված միջոցառում

Վաղը «Մարտի 1» զոհերի հիշատակի օրն է։

Գրեթե անմեն տարի գործող իշխանության ներկայացուցիչները հավաքներ են անցկացնում ի հիշատակ Մարտի 1-ի զոհերի։

Վաղը ակնկալվում է, որ կբացվի Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։

Ենթադրվում է, որ գործող իշխանության ներկայացուցիչները նաև հիշատակի հավաք և երթ կիրականացնեն, որը կավարտվի հենց հուշարձանի բացման արարողությամբ։

Մինչդեռ, Երևանի քաղաքապետարանի կայքում որևէ քաղաքական ուժ ծանուցում չի ներկայացրել որևէ ակցիա կազմակերպելու համար։

Հատկանշական է, որ 2008 թ-ին իրականացված ակցիաները ևս արտոնված չէին, ստացվում է, որ չարտոնված հավաքին նվիրված հիշատակի օրը ևս չարտոնված միջոցառմամբ է նշվելու։