Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:09 27-02-2023

ԲՏԱ փոխնախարարը ֆրանսիական ընկերություններին է ներկայացրել Հայաստանի տնտեսական ներուժը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը փետրվարի 24-ին Փարիզում մասնակցել է Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովին, որտեղ ներկայացրել է Հայաստանի տնտեսական ներուժը:

Նախարարությունից հայտնում են, որ միջոցառման ընթացքում կազմակերպված «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն» խորագրով թեմատիկ կլոր սեղան-քննարկման շրջանակներում Դավիթ Սահակյանը հանդես է եկել որպես բանախոս՝ ներկայացնելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեությունը: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտային ընկերություններին տրամադրվող արտոնություններին, ստարտափների ներդրումների խթանման համար ազգային վենչուրային ֆոնդի ստեղծման գործընթացին, էկոհամակարգի բարելավման նպատակով ինկուբատորների և աքսելերատորների հետ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համագործակցության ձևաչափին, բուհ-մասնավոր համագործակցության շրջանակներում մասնագետների ուսուցման և վերապատրաստման աշխատանքներին, առաջիկայում ՀՀ-ում կայանալիք ոլորտային միջոցառումներին և ցուցահանդեսներին։

Գագաթնաժողովի շրջանակներում մասնակից ֆրանսիական մի շարք ընկերություններին, որոնք ցանկանում են տնտեսական գործունեություն իրականացնել Հայաստանում, կատարել ներդրումներ, ներկայացվել է Հայաստանի տնտեսական ներուժը, Ֆրանսիայի և Հայաստանի միջև ոլորտային համագործակցության ուղղություններն ու հեռանկարները։

Գագաթնաժողովը կազմակերպել էր Ֆրանսիա Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատը՝ Փարիզի Առևտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ, «2021-2026 թվականների հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի» շրջանակներում:

Ամենից շատ դիտված

18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո
23:48 Գյուղը տեղափոխելու խոստումը մնացել է օդում․ Ջրաձորը դատարկվում է, տները՝ փլվում
23:59 Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ՆԳՆ-ն իրազեկում է տարածել
22:24 68 տարեկան մարդ եմ, ինչ կհիշեմ՝ ջրամբարը պիտի սարքեն, մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա
23:23 Ո՞վ ա խաղում «Բլոտ»․ մեր 3-րդ երգը նվիրված ա «Բազար բլոտ»-ին․ Նիկոլ Փաշինյան
12:01 Երբ ԿԿՀ-ն կհասնի օգնության. կատարյալ խառնաշփոթ՝ Ալեն Սիմոնյանի բնակարանների հարցում
20:46 Բանակում ինքնասպանությունների խնդիրն ավելի բարձր մակարդակի լուծման հարց է. հարցում
23:41 Թուրքական տուրիստական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան
22:06 Ո՞վ է ստիպել. գործարարը հրաժարվել է ՔՊ պատգամավորի դեմ հայցից, որով գումար էր պահանջում

Ձեզ գուցե հետաքրքրի