Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:15 26-02-2023

Ադրբեջանի նկատմամբ որևէ սանկցիան չկիրառելով` միջազգային կառույցները հեղինակազրկվում են

Բնությանը լրջագույն վնաս հասցնելու պատճառաբանությամբ ՄԱԿ-ի միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանը միջնորդություն ներկայացրել է Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության Բեռնի կոնվենցիայի շրջանակներում։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

«Ըստ իրենց ձևակերպման, Հայաստանն օկուպացված տարածքների բնությանը լրջագույն վնաս է հասցրել։ Խոսքն ազատագրված տարածքների և Արցախի Հանրապետության տարածքի մասին է։ Ուշագրավ է, որ առաջին անգամ է միջպետական վեճ առաջանում բնապահպանական այս կոնվենցիայի շրջանակում։ Պետք է արդեն դիմող կողմը՝ Ադրբեջանը և պատասխանող կողմը՝ Հայաստանը արբիտրաժներ և երկու կողմերի արբիտրաժները ևս մեկ արբիտրաժ նշանակեն»,- ասաց նա։

Ըստ փորձագետի՝ սա առաջին դեպքը չէ, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ որոշակի հաղթանակներ տանելու համար օգտագործում է հնարավոր և անհնարին բոլոր ճանապարհները՝ ո՛չ միայն դիվանագիտական, այլև իրավական հարթակներում։
«Այդ նույն ձևով առաջին անգամ չէ, որ Հայաստանի համար այդ կարևոր հաղթանակի պարագայում, տվյալ դեպքում Հաագայի դատարաինի որոշումը, Ադրբեջանը չի խորշում չկատարել դատարանի որոշումը։ Սակայն, հետագայում, իրավական ու դիվանագիտական առումով, գոնե ժառանգելու որևէ բան կարող է դառնալ սա՝ հետագա գործընթացների համար»,- ասաց նա։

Ըստ փորձագետի՝ միջազգային հարթակներում պարտադրող մեխանիզմները լիարժեքորեն չեն գործում։ Այս դեպքում, դատարանի պահանջը չկատարելու դեպքում հայկական կողմը կարող է դիմել, օրինակ, ՄԱԿ-ի ԱԽ, որը, իր բնորոշմամբ «զարմանալիորեն» տեղի չեն ունենում։
«Այսինքն, Ադրբեջանի այսպիսի քամահրական վարքագիծը միջազգային կառույցների նկատմամբ համարժեք գնահատանքի չի արժանանում։ Սա ևս, մեզ առնվազն մտածելու տեղիք պետք է տա»,- ասաց սահմանադրագետը։

Այս ամենի ֆոնին, մեր զրուցակիցն անդրադարձավ դիտարկմանը, որ այդուհանդերձ, կարևորագույն հարցերի լուծումը տրվում է ոչ թե միջազգային դատարաններում ու իրավական ճանապարհով, այլ քաղաքական կուլիսներում։
«Ես պատահական չասացի չակերտավոր տարօրինակ։ Մենք հենց ներկայումս, բազմաթիվ այլ երկրների պարագայում, տեսնում ենք բազմաթիվ գործընթացներ՝ նույն միջազգային եվրոպական կառույցների կողմից, թե ինչպիսի սանկցիաներ են վերջիններս կիրառում պետությունների նկատմամբ, որոնք համարժեք չեն գործում իրենց քաղաքական կամքին։ Իսկ այս պարագայում ինչու պատահական չէր, որ նշեցի, որ առնվազն մտածելու տեղիք ունենք, որովհետև գոնե իրենց հեղինակությունից ելնելով ինչ-որ նախաձեռնություններ պետք է լինեն։ Ադրբեջանի նմանաբնույթ արհամարհական վարքագիծը հենց տվյալ կառույցների գործունեությունն ու հեղինակությունն է հարցականի տակ դրվում։ Իսկ իրենք անգամ որևէ սանկցիոն փաթեթ չեն կիրառել Ադրբեջանի նկատմամբ»,- ասաց նա։

Բացի փոխադարձ շահերը, փորձագետի կարծիքով, պետք է առաջին պլան մղվեն նաև պետությունների կողմից իրենց իսկ շահերը պաշպանելու ուղղությամբ տարվող գործողությունները։
«Մինչև իրավական պոցեսի իրականացումն ու կյանքի կոչումը տվյալ միջազգային հարթակներում հիմնական դերն ու պատասխանատվությունը դիվանագիտական ու քաղաքական կորպուսինն է։ Եթե այդ կորպուսներն անգործություն ու անտարբերություն են ցուցաբերում, մեր դեպքում էլ հայտնի չէ՝ դիտավորյալ, թե անգիտությամբ, ապա այս պարագայում դա էլ էական ազդեցություն է ունենում ՀՀ և Արցախի Հանրապետության նկատմամբ նման վերաբերմունքի առումով»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

16:19 Ինձ մեկ է, թե ով է «Հայփոստի» տնօրենը, բայց ես պահանջում եմ բացատրություններ, թե ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա
15:46 Ամուսնանալուց հետո շատ դժվար է, հիմա կհուզվեմ. Ռոզա Դավթյանի խոստովանությունը
16:29 Նիկոլի կառավարության պարագայում կարող ենք համարել, որ գնում ենք մեր պետությունն ու ինքնիշխանությունը փորձության ենթարկելու ճանապարհով
12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
17:57 Ողբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահար կնոջ մարմինը
21:45 Արթիկի ավագանու ՔՊ-ական անդամը շահել է համայնքի 173 միլիոն դրամի արժողությամբ տենդերը
16:38 Մարոկկոյից Սեուտա թափանցելու փորձերի հետևանքով զոհվել է 67 միգրանտ
19:44 Քաղաքը դարձել է վտանգավոր․ Վիկտոր Մնացականյանը` փողոցային պայթյունի մասին
18:28 «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-ն
16:00 Կարմիր գլխա՞րկ, թե՞ բերետ. ինչպես է ընտրվում ԳՇ պետի հանդերձանքը