copy image url
Ներքին Միտք 1 ժամ առաջ - 16:00 01-08-2026

Կարմիր գլխա՞րկ, թե՞ բերետ. ինչպես է ընտրվում ԳՇ պետի հանդերձանքը

Զինվորականը՝ ԳՇ պետը, պիտի չկարողանա մի օր կրել կանաչ բերետ, մյուս օրը՝ ավազագույն, քանի որ բերետը սովորական հագուստ չէ, այլ՝ զինվորական կոչման, մասնագիտացման և ստորաբաժանման պաշտոնական նշան՝ սիմվոլ, խորհրդանիշ։ Զինվորականը պիտի չկարողանա ինքն ընտրել՝ ինչ գույնի բերետ կրի միայն այն պատճառով, որ ունի այդ գլխարկները։

Զինվորականը՝ Պաշտպանության նախարարի տեղակալը, մինչև ծնոտը կոճկած բաճկոններով ձիգ կանգնած տղաների ֆոնին պիտի չկարողանա փոխգնդապետի ու մայորի կոչում ունեցող սպաներին պարգևատրել շապկանց՝ զով, էլաստիկ, հարմարավետ կիսաթև շապիկ հագած՝ ցուցադրելով իր բնավ ոչ մարզական վիճակը, ոչ մարտականորեն կախ ընկած փորը․․․ պիտի չկարողանա շապկանց հայտնվել պաշտոնական լուսանկարներում միայն այն պատճառով, որ ․․․ ինքն ունի այդ շապիկը և դա է գերադասում։



ՀՀ Ազգային անվտանգության մարմինների զինծառայողների միասնական համազգեստի, տարբերանշանների ձևերը և դրանց նկարագիրը հաստատելու մասին ՀՀ Կառավարության որոշման մեջ առանձնահատուկ անդրադարձ չկա պարգևատրողի բերետների գույներին, սակայն զինծառայության գործին մոտ մարդկանց համար այդ գույները միջազգային խորհրդանիշներ են։

Օրինակ՝ Էլիտար ստորաբաժանումներում (ԱՄՆ բանակի «Կանաչ բերետավորները» կամ ավազագույն բերետ կրող «Ռեյնջերները») բերետ կրելու իրավունքը ստանում են ամիսներ շարունակ բարդ ֆիզիկական պատրաստություն անցնելու և հոգեբանական փորձություններ հաղթահարելու և քննությունները հաջող հանձնելու արդյունքում։

Զինվորականը չի կարող կրել բերետ որոշակի գույնի, քանի դեռ նա չի վաստակել այն։ Հակառակ դեպքում նա կարող է համարվել ինքնակոչ և նվազագույնը համազգեստի կանոնները խախտելու համար պատժվել օրենքով սահմանված կարգով։ Բացառություն է միայն այն պարագան, երբ զինծառայողը տեղափոխվում է այլ ստորաբաժանում, անցնում համապատասխան որակավորում և ստանում նոր բերետը կրելու իրավունքը։ Այդ դեպքում էլ նա կրում է միայն այս նոր բերետը, քանի որ այն որոշակի զորատեսակին պատկանելության խորհրդանիշ է։

Բայց ահա մեզ մոտ միևնույն պաշտոնյան տարբեր գույների բերետներով մասնակցում է տարբեր արարողությունների, ներկայանում պաշտոնական այցերի։ Իրեն ո՞վ կպատժի, իրեն ո՞վ բան կասի։ Ո՞վ կհիշեցնի, թե քանի ժամվա անընդմեջ գերլարված ֆիզիկական ու հոգեբանական փորձությունների հաղթահարում է ենթադրում կանաչ բերետ ունենալը։

Եվ պաշտոնյան մեզ մոտ ձիգ ու կոշտ զինվորական հագուստ պատշաճ կրել կպահանջի ու դրա թերությունների դեպքում խստորեն կտուգանի շարքային զինծառայողին, իսկ ինքը պաշտոնական արարողությանը կներկայանա մեկ շապկով, առաջին շարքում անթաքույց կընդգծի իր այդպես վարվելու կարողությունն՝ ի հավաստում օրենքի երկակի գործարկման ու պաշտոնեական կամակորության։

Վաղն էլ, զուտ տրամադրության բերումով, կարող է դեղին, նարնջագույն, կամ էկզոտիկ զարդանախշերով բերետ պատվիրել ու կրել պաշտոնական այցերի ու արարողությունների ժամանակ․ բայց պիտի չկարողանա։ Որ զորամասերում օրենքի, կարգուկանոնի մասին խոսելն իմաստ ունենա, այն պահելու ուղղությամբ տարվող աշխատանքի տակ հիմք դրվի։

Մարտիկ Մինասյան

Ամենից շատ դիտված

19:00 Վարդավառի ջրից՝ քրեական վարույթ. ինչ պատիժ է սպասվում ռուս բլոգերին
12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
20:39 Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերված տղան ազգությամբ ռուս է. ՔԿ
22:56 Շախմատի Եվրոպայի մինչև 18 տ. առաջնությունում ՀՀ թիմը հաղթել է Իսրայելի թիմին
19:43 Կիևը, Արևմուտքի աջակցությամբ, ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները. ՌԴ ԱԳՆ
21:19 Ռոմանոս Պետրոսյանը 6 ամսում ՀԷՑ-ից ստացել է մոտ 26 միլիոն դրամի աշխատավարձ
12:27 Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը, սակայն պայքարը շարունակվում է
23:15 Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
14:07 Իմ կին, իմ սեր. Ալեքսանդր Բաբասյանը հրապարակել է ամուսնությունից հետո կնոջ հետ համատեղ լուսանկար
12:19 Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո․ Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը՝ մայրիկի ծննդյան առիթով