copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:59 26-02-2023

Իր կյանքի նախավերջին էքստրիմն է. համացանցը քննարկում է Շիրակի նորանշանակ փոխմարզպետին

Շիրակը նոր փոխմարզպետ ունի։ Երեկ պաշտոնի նշանակված փոխմարզպետի մասին լուրը բավականին բուռն արձագանք է ստացել համացանցում, քանի որ Հ1-ի նախկին թղթակից Աննա Մարտիկյանը ոչ վաղ անցյալում իշխանություններին բուռն քննադատողներից մեկ է եղել, որի մասին էլ գրառում էր կատարել, որ դա եղել է էմոցիոնալ ազդեցության տակ։

Oragir.News-ն առանձնացրել է Մարտիկյանի նոր պաշտոնի վերաբերյալ քննարկումները.

Հայրենիք կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է .
«Շա՞տ եք ջղայնացել Շիրակի նոր փոխմարզպետի վարքից: Պետք է ձեզ հիասթափեցնեմ. մարդկության մեծամասնությունն է այդպիսին»,



Փաստաբան Երվան Վարոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր տեղադրել, ավելի ուշ գրել է.
«Հիմա լրիվ լուրջ։ Երեկ մի քոսոտ պաշտոնի համար մեկ օրում նիկոլական դարձած սուբյեկտը աչք ծագեց։ Ծաղրեցինք, զայրացանք, չհասկացանք... Բայց նկատեցինք նաև նրան այդ կապակցությամբ շնորհավորողների բազմությունը, հիշեցինք, որ երկու կոպեկի համար ծախվելը մեզանում համատարած է երևույթ է։ Ցավոք այս ամենը ցայտում կերպով երևում է ոչ միայն ներսից, այլև դրսից։ Ու եթե այս լույսի ներքո դիտարկենք տարածաշրջանի ազգերի վերաբերմունքը մեզ, արդեն զարմանալու կամ չհասկանալու որևէ բան չի մնա»,



Արդարադատության նախարարության նախկին աշխատակից Արման Դավթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ախ էդ ինչ նորանշանակ փոխմարզպետ եք քցել քացու տակ է՜....»,



Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Քանի որ շատ քննարկվեց Աննայի վարքագիծը, նշեմ հետևյալը, Աննան էքստրիմի մեծ սիրահար էր, Շիրակի փոխմարզպետ նշանակվելն իր կյանքի նախավերջին էքստրիմն էր, իսկ վերջինը կլինի ազատվելուց հետո ինքն իրեն սպանելը... Աննան իմ ընկերն էր, հարազատ էր շատ, երեկ նա մեռավ, դիահերձարանից ախտորոշեցին թրքասիրություն, բայց այնքան էլ չհավատացի.. Իր սկզբունքներին դավաճանելու և տականքներին միանալու պատճառների մասին շատ ծանր խոսակցություն ունեցանք, ոչ մի կերպ չկարողացավ հիմնավորել, ոչ մի լուրջ պատճառ չկարողացավ արտաբերել... Գուցե չհավատաք, բայց իսկապես մեծ ցավ զգացի, հիմա էլ մեծ ցավով եմ գրում, իսկապես լավ ընկեր էր, հիանալի մարդ, այլևս մի անդրադարձեք, հավատացեք իրեն ճանաչելով վստահ եմ, ինքն իրեն ավելի ծանր է պատժելու, քան կպատկերացնեք... Աննան իմ ընկերն էր, և երեկ նա մեռավ...»,



Պողոսյանի գրառմանը «Երկիր. Էյ էմ» կայքի խմբագիր Վահե Սարգյանը գրել է. « Վերջին տողը կրկնում եմ»,



Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրել է. «բայց որ հարցրել էի ֆռենդերումս նիկոլական կա, թե չէ, էդ նոր փոխմարզպետը պլյուս չէր դրել . ցավ եմ ապրում, երբ մարդիկ իմ հետ անկեղծ չեն»,



Իրավապաշտպան Ռուբեն Մելիքանն էլ գրել է. «Ինչ-որ նորանշանակ փոխմարզպետի զազրելի պահվածք են քննարկում ընկերներս։ Ասում են՝ մինչև էրեկ նորմալ մարդ էր։ Ա՛յ հարգելիներս, Եվան էլ էր նորմալ մարդ մինչև «նիկոլիզմի դևը»՝ հանձին օձի, խելքը չկերավ։ Էս պատմությունը աշխարհի չափ հին է, պետք չի զարմանալ։ Նա արդեն կատարել է իր ընտրությունը։ Ուղղակի պետք է խզել կապերը այդ թշվառի հետ ու գնալ առաջ։ Նաև հուսալ, որ մի օր անկեղծորեն (այլ ոչ թե կենցաղային շահից ելնելով) կզղջա իր ուրացության համար ու նորից կարժանանա «աջակողմյան դաս» վերադառնալու պատվին։ Էդքան բան»։

Ամենից շատ դիտված

22:53 Փաշինյանի նոր ռազմավարությունը. Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը ջախջախել
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
23:02 Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
10:32 Գյումրիում զանգվածային ձերբակալություններ են
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին