copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:00 25-02-2023

Սիրիայում երկրաշարժի հետևանքով մահացած համարվող տղան հուղարկավորության ժամանակ արթնացել է

Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո արտառոց դեպք է տեղի ունեցել. փլատակներից դուրս բերված տղամարդը, ում մահացած էին համարում արթնացել է իր հուղարկավորության ժամանակ՝ մարմինը հողին հանձնելուց րոպեներ առաջ։ Այս մասին տեղեկացնում RT Arabic լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Ահմեդ Ալ-Մաղրիբի անունով տղայի մարմինը հայտնաբերվել է Աթարիբ շրջանում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքների ժամանակ։ Բժիշկները հայտնել են, որ վերջինս մահացել է սրտի կանգից, և նրան դիակը տեղափոխել են դիահերձարանի սառանարան։

Երկու օր անց տղային տեղափոխել են պարկի մեջ՝ թաղելու համար։ Հրաժեշտի արարողության ժամանակ պարկը շարժվել է, իսկ ավելի ուշ պարզվել է, որ տղամարդը ողջ է։

Ներկայումս Ահմեդ Ալ-Մաղրիբին տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է կայուն։




Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
12:07 Հայաստանը մինուսով ա աշխատում․ շատ մազալու բաներ՝ բյուջեի և հարկերի մասին․ Մարտիրոսյան
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան
15:06 Կյանքիս կեսին 5 պակաս. Ռաֆայել Երանոսյանը նշում է ծննդյան 45-ամյակը