copy image url
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 22:39 24-02-2023

Արարատ Միրզոյանը Հալեպ ու Դամասկոս այցի ընթացքում չի հանդիպել հայ համայնքի հետ

Տեղեկությունը, թե Սիրիայի Հալեպ և Դամասկոս քաղաքներում բնակվող հայ համայնքը չի համաձայնել հանդիպել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, անհիմն է։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Սիրիայի հայկական համայնքի ներկայացուցիչ, Հովիկ Շեհիրյանը։

«Ինքը շատ սեղմ ժամանակով էր այցելել Դամասկոս և Հալեպ։ Նախարարը Հալեպում և Դամասկոսում գտնվել է ընդամենը 2 ժամով ու դարձյալ մեկնել է Երևան՝ ժամանակի սղության պատճառով»,- ասաց նա։

Հովիկ Շեհիրյանի խոսքով՝ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը չի ցանկացել զրուցել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։

«Երբ Հալեպում էր, ինքը մի քիչ վերապահ էր լրագրության հետ։ Դրա համար չցանկացավ հարցազրույց տալ, չցանկացավ, որպեսզի նկարներ արվեն։ Սա առավելապես պրոտոկոլային այցելություն էր և ոչ թե մարդասիրական այցելություն, որի ընթացքում կարող ր տեսակցություն լինել հայ համայնքի հետ»,-ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ ՀՀ ԱԳՆ պատվիրակությունից ինքը տեղեկացվել է, որ նախարարի այցից հետո Հալեպ է այցելելու Սփյուռքի հարցերով հատուկ հանձնակատար Զարեհ Սիսինյանը։

«Ըստ երևույթին, այդ այցի շրջանակում նա կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ»,- ասաց Շեհիրյանը։

Այդուհանդերձ, սոցցանցում տեղեկություն էր տարածվել, որ Սիրիայի հայկական որևէ համայնք չի համաձայնել հանդիպել ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարի հետ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը