Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտոնական այցով ժամանել է Դամասկոս։
Նա դարձել է առաջին արևմտյան առաջնորդը, որն այցելել է Սիրիա 2024 թվականի դեկտեմբերին երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, հայտնում են սիրիական պետական հեռուստատեսությունն ու Le Monde-ը։
Ելիսեյան պալատին, այցը կշարունակվի մինչև հուլիսի 7-ը։ Դրա շրջանակում Մակրոնը կհայտարարի Ֆրանսիայի աջակցությունը «ազատ Սիրիային», որը, նրա խոսքով, կարող է նպաստել տարածաշրջանում լարվածության նվազեցմանը։ Նշվում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ֆրանսիան նախագահի այցի մասին չէր հայտնել մինչև նրա ժամանումը։
Ավելի վաղ X սոցիալական ցանցում Էմանուել Մակրոնը գրել է, որ Սիրիա է ժամանել՝ «հաստատելու Ֆրանսիայի հանձնառությունը սիրիացի ժողովրդին»։
«Հանուն ինքնիշխան Սիրիայի, որը միավորված է իր բազմազանության մեջ և խաղաղ է ապրում իր հարևանների հետ։ Եկեք միասին բացենք կայունության և խաղաղության նոր էջ»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։