Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:01 22-02-2023

Գրիգորի Խաչատուրովին ազատ արձակած դատավորն ուշադրության կենտրոնում և «սև ցուցակում» կհայտնվի․ փաստաբան

«Մենք արդեն ականատես եղել ենք, որ իշխանությունը որդեգրել է իրեն հլու-հնազանդ չծառայող դատավորներին այս կամ այն կերպ հետապնդելու մշակույթը, բայց հիմա ասել, որ դատավոր Տիգրան Դավթյանի որոշմանը ուղիղ կհետևի որևէ հետապնդում, գուցե վաղաժամ է»։ Այս մասին Oragir․News-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով Գրիգորի Խաչատուրովի կալանքի միջնորդությունը մերժած դատավորի նկատմամբ հնարավոր հետապնդումներին։

«Այնուամենայնիվ, կարծում եմ, այս դատավորն արդեն ուշադրության կենտրոնում է և այսպես ասած՝ «սև ցուցակում» կհայտնվի։ Դա փաստ է, այնուամենայնիվ դա բացարձակապես չի նշանակում, որ այն անձինք, ովքեր գտել են, որ պատրաստ են ստանձնել դատավորի պաշտոնը, պետք է առհասարակ ուշադրություն դարձնեն, թե ինչ է անում իշխանությունը։ Պատվախնդիր մարդն այնպես չէ, որ այդ պաշտոնով ծնվել է ու այդ պաշտոնի համար պետք է կորցնի իր դեմքը։ Ամեն ինչ մարդուց է գալիս, ցավում եմ, որ մեր մոտ ստացվեց այնպես, որ գրեթե բոլոր ոլորտներում մեծամասնությունը այն որակը չունի, որ պետք է ունենար, բայց յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում իր ճակատագիրը, իր ով լինելը, իր որոշումների համար պատասխանատու լինելը։ Ամեն դեպքում, եթե ես լինեի օրինակ, այս դատավորի փոխարեն, ավելի ոչ զգույշ կլինեի, էլ ավելի հանդուգն կլինեի, էլ ավելի օրենքով կաշխատեի, էլ ավելի ինքնուրույն ու անկախ կլինեի, ու այս պարագայում գլուխս բարձր կլիներ, ճակատս էլ՝ բաց»։

Հիշեցնենք, որ նախօրեին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժել էր 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանքի միջնորդությունը։ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից 2023 թվականի փետրվարի 20-ին հսկող դատախազին միջնորդություն էր ներկայացվել 2006-2010 թվականներին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան