Ներքին 3 տարի առաջ - 19:07 22-02-2023

Լևոն Տեր-Պետրոսյանը չպետք է զինադադարի պայմանագիր կնքեր, մեր առաջ ջլատված Ադրբեջանն էր․ ՀԱԲ-ի Արամոն կանխատեսում է

Հրամանատար Արամ Թորգոմյանը, ով առավել հայտնի է ՀԱԲ-ի Արամո անունով, մասնակցել է արցախյան բոլոր պատերազմներին։ Հրամանատարը ասում է, որ պատերազմական գործողությունները կվերսկսեն ամենաուշը երկու ամսից։

«Կամավորականների հենքի վրա ստեղծվեց Հայոց պետական բանակը, որի մասը դարձանք մենք, դրանով ու Վազգեն Սարգսյանի առաջնորդությամբ կամաց-կամաց, ոտ առ ոտ դրեցինք իրական հայկական պետական բանակի հիմքը։ Երբ հռչակվեց անկախ Հայաստանը, սահմանամերձ գոտիները պահում էին կամավորական ջոկատները։ ՀԱԲ-ը Ռազմիկ Վասիլյանի շնորհիվ բավականին հզոր կառույց դարձավ։ Մենք շուրջ 116 հենակետ ունեինք սահմանամերձ գոտիներում և 131 800 մարդ, ովքեր անդամագրվել էին ՀԱԲ-ին»,-ասում է Արամ Թորգոմյանը։

Հրամանատարը հիշեցնում է, որ ԽՍՀՄ ղեկավար Գորբաչովը առաջինը զինաթափել է ՀԱԲ-ին, որովհետև ՀԱԲ-ը ահ ու սարսափ էր տարածում թշնամի պետությունների վրա։

«Եթե 94 թվականի մայիսին Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ թե զինադար հայտարարեր, այլ շարունակություն լիներ մենք կավարտեինք պատերազմը Քուռի ափին, դրանով մեկընդմիշտ կավարտվեր արցախյան պատերազմի գործոնը։ Պատկերացնում եք ինչ կկատարվեր՝ ջլատված Ադրբեջան, այն ժամանակ թուրքը չէր կարողանում օգնել, որովհետև սահմանին ռուսական բանակն էր կանգնած»,-մանրամասնում է հրամանատարը։

Արամ Թորգոմյանը աշխարհի բոլոր հայերին զգոնության կոչ է անում, ասում է՝ առաջին անօդաչուները հենց Հայաստանում են ստեղծվել, և մենք կարող ենք արտադրել ժամանակակից զենքեր։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
14:32 Ռուսաստանը երկրորդ զանգվածային հարվածն է հասցրել Կիևին. կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
12:27 Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը, սակայն պայքարը շարունակվում է
14:07 Իմ կին, իմ սեր. Ալեքսանդր Բաբասյանը հրապարակել է ամուսնությունից հետո կնոջ հետ համատեղ լուսանկար
12:19 Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո․ Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը՝ մայրիկի ծննդյան առիթով
14:53 Այսօր ծեծեց, վաղը կսիրի. ընտանեկան բռնության հանդեպ հանդուրժողականությունը նպաստում է քրեական ենթամշակույթի տարածմանը
16:19 Ինձ մեկ է, թե ով է «Հայփոստի» տնօրենը, բայց ես պահանջում եմ բացատրություններ, թե ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա
13:35 ՔՊ-ն խախտո՞ւմ է օրենքը․ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը Գյումրիի ավագանու անդամ է
15:46 Ամուսնանալուց հետո շատ դժվար է, հիմա կհուզվեմ. Ռոզա Դավթյանի խոստովանությունը
13:24 Մենք երջանիկ ենք. Գևորգ Գրիգորյանի նոր սիրելին արձագանքել է իրենց հասցեին հնչող քննադատություններին