copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:45 20-02-2023

Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, բայց թույլ չի տա, որ դրանք շրջանցվեն. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին, բայց թույլ չի տա, որ դրանք շրջանցվեն։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» լրատավական գործակալությունը, Չավուշօղլուն այս մասին ասել է Անկարայում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Թուրքիան չի միանում պատժամիջոցներին (Ռուսաստանի Դաշնության դեմ-խմբ): Նա չի միանում միակողմանի պատժամիջոցներին: Մենք հետևում ենք ՄԱԿ-ի ընդունած որոշումներին»,- ասել է Չավուշօղլուն։

Նա շեշտել է, որ Անկարան հենց սկզբից հայտարարել է, որ թույլ չի տա շրջանցել պատժամիջոցները։ Նրա խոսքով՝ ԱՄՆ ֆինանսների փոխնախարարը այցով եղել է Թուրքիայում, և կողմերն այս հարցով բանակցություններ են վարել։ Չավուշօղլուն նշել է, որ Անկարան պարբերաբար տեղեկություններ է ստանում ԵՄ-ից և դիտարկում է դրանք։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտնել էր՝ եթե Թուրքիան պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ, ապա դրանք հիմնականում կվնասեն հենց իրե։ Նա հիշեցրել է, որ Մոսկվան պարբերաբար հայտարարում է, որ հաղթահարելու է պատժամիջոցների ճնշումը, որը Արևմուտքը սկսել է մի քանի տարի առաջ կիրառել Ռուսաստանի վրա և շարունակում է աճել։

Իբրհիմ Քալընը հիշեցրել է՝ Մոսկվան նշել է, որ արևմուտքը քաջություն չունի ընդունելու Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների ձախողումը : «Բուն արեւմտյան երկրներում մեկ անգամ չէ, որ կարծիքներ են հնչել, որ հակառուսական պատժամիջոցներն անարդյունավետ են»,- ասել էր նա։



Ամենից շատ դիտված

16:17 Միակ ձայն հանողը Ծառուկյանի հետ հարաբերություններ չունեցող ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն էր, ով ծծակով կեր չի կերել Ծառուկյանի ձեռքից. Հայկ Մարտիրոսյան
18:49 Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել. այն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքերում, ովքեր այսօր որոշել են լռել. Էմմա Ծառուկյան
18:31 Որքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. տնտեսագետ
09:30 Ռուբինյան եղբայրները սկսել են «լավ ապրել»
21:20 Հուլիսի 9-ին, 15-ին ավելի քան 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ
22:30 ՊԵԿ–ը հաստատում է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում
09:00 13.7 միլիոն դրամ․ երևանցիների հաշվին Տիգրան Ավինյանի հերթական նվերը Ֆորշին
16:42 Միշտ պատրաստ եմ խոսել սպորտից, իսկ քաղաքական հարցերին ինչպե՞ս գնահատական տամ, եթե չեմ տիրապետում իրավիճակին. Նազիկ Ավդալյան
14:04 ՄԻՊ ներկայացուցիչները այսօր այցելել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Գագիկ Ծառուկյանին տեսակցելու
15:59 Անի Երանյանը շքեղ անակնկալ է ստացել. ո՞վ է դերասանուհուն նման թանկարժեք մեքենա նվիրել

Ձեզ գուցե հետաքրքրի