copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 17:18 06-09-2024

Բաքուն պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, բայց հակառուսական պատժամիջոցներին չի միանա. Ալիև

Բաքուն չի միանա հակառուսական պատժամիջոցներին, այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ միաժամանակ աջակցություն հայտնելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Մենք վճռականորեն պաշտպանում ենք Ուկրաինայի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Բայց միևնույն ժամանակ մենք չենք եղել և չենք լինելու հակառուսական պատժամիջոցների արշավի մաս»,- ասել է նա:

Բացի այդ, Ալիևը չի բացառել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորմանն Ադրբեջանի մասնակցության հնարավորությունը։

«Եթե խոսենք հիպոթետիկ հնարավորության մասին, ապա դա միանգամայն իրագործելի է։ Նախ, հաշվի առնելով, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ միասին մենք 70 տարի եղել ենք ԽՍՀՄ կազմում, մենք տարբեր կապեր ենք պահպանում անձնական շփումների և քաղաքական մակարդակներում։ Այսօր մենք Ռուսաստանի և Ուկրաինայի հետ մեր հարաբերությունները շատ լավ ենք համարում»,- ասել է նա:

Ալիևը նշել է, որ Ադրբեջանը կարող է որոշակի դերակատարություն ունենալ այս գործընթացում՝ հաշվի առնելով երկու երկրների հետ հարաբերությունների պրագմատիզմը։

«Մենք երբեք չենք նախաձեռնել դա։ Ես գիտեմ, որ կան շատ ուրիշներ, ովքեր ցանկանում են մասնակցել դրան: Բայց եթե մեր մասնակցությունը պահանջվի, մենք պատրաստ ենք»,- հավելել է պետության ղեկավարը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից