Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 22:30 18-02-2023

Փաշինյանը Մյունխենում խաղում էր բարձրախոսով. Հայաստանի վարչապետը հերթական անգամ արժանացել է ադրբեջանական ԶԼՄ-ների ուշադրությանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում ընթացող անվտանգության համաժողովի շրջանակներում մասնակցել է «Հաղթահարե՞լ լեռները, անվտանգություն հաստատել Հարավային Կովկասում» թեմայով պանելային քննարկմանը։ Փաշինյանից բացի քննարկմանը մասնակցել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Հատկանշական է, որ Հայաստանի վարչապետն իր պահվածքով հերթական անգամ աչքի է ընկել և գրավել է հատկապես ադրբեջանական լրատվամիջոցների ուշադրությունը։ Մասնավորապես Նիկոլ Փաշինյանը քննարկման ժամանակ խորասուզված խաղում էր իր ձեռքի բարձրախոսով և անգամ վերջինս չէր նկատում, որ արժանացել է տեղում աշխատող ադրբեջանցի լրագրողների ուշադրությանը։

«Քննարկմանը ներկա լրագրողները Հայաստանի վարչապետին բռնեցին իրեն արժանի մի բան անելիս։ Մինչ տարածաշրջանի երկրների ղեկավարները քննարկում էին ապագայի և աշխարհաքաղաքական իրավիճակի հարցերը, Հայաստանի վարչապետը ավելի լավ բան չի մտածել, քան ակնհայտորեն անջատված խոսափողով «խաղալը»»,- գրում է ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը։

Միևնույն ժամանակ Հայաստանում դեռևս հիշվում է Փաշինյանի մասնակցությամբ 2020 թվականի փետրվարին կայացած Մյունխենի անվտանգության համաժողովը, որի ընթացքում դեռևս կապիտուլյացիայի չենթարկված Փաշինյանը իր ադրբեջանցի և դեռևս կառուցողական գործընկերոջ՝ Իլհամ Ալիևի հետ Արցախյան հակամարտության հարցով քննարկման մասնակցեց։ Այս քննարկում-բանավեճի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց այսպես կոչված «Մյունխենյան սկզբուքները», որոնք, մի շարք մի շարք փորձագետների համոզմամբ՝ լուրջ հարված հասցրեցին Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացին և առաջիկա պատերազմը դարձրեցին առավել հավանական։



Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին