copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:09 18-02-2023

Միայն ՀՀ սահմաններին ԵՄ առաքելության տեղակայումը գնահատում եմ բացասական․ ԱՀ ԱԺ պատգամավոր

ԵՄ դիտորդական առաքելությունը փետրվարի 20-ին կտեղակայվի և իր գործունեությունը կսկսի հայ-ադրբեջանական սահմանին։ Այս մասին տեղեկացնում է ԵՄ մամուլի ծառայությունը։

Oragir.News-ի հետ զրույցում ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, խոսելով ԵՄ դիտորական առաքելության՝ Հայաստանում տեղակայումից, ասաց. «Եթե հայ-ադրբեջանական սահմանին ենք ասում, և Հայաստանի օրվա իշխանությունները դա համարում են միայն Հայաստանի սահմանները, բացասական, եթե դա գնահատում ենք Արցախ-Հայաստան՝ որպես հայ-ադրբեջանական սահման, ապա տեսնում ենք, որ դա այդպես չէ»։

Ըստ Գալստյանի՝ տեղին չէ ներկա պահին, երբ Հայաստանում է գտնվում ռուսական ռազմաբազա, ԵՄ առաքելության տեղակայումը, քանի որ կարող է խժդժություն մտցնել․ «Այսօր ռուս խաղաղապահների ներկայությունը Արցախում և ռուսական զորախմբի ռազմաբազայի առկայությունը Հայաստանում և այդպիսի իրավիճակ ստեղծել գործընկերային հարաբերություններում, մեկը մյուսի հաշվին փորձելով, չեմ կարող ասել, խժդժություն ստեղծել, թե պետական վեկտորի փոփոխություն այս խառը իրավիճակում, իհարկե, բացասական է։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ միջազգային հանրությունը փորձում է այդ ներկայությամբ իր դրական ազդեցությունը թողնել, հայ-իրական ադրբեջանական, ոչ թե Հայաստանի օրվա իշխանությունների պատկերացրած հայ-ադրբեջանական սահմանին, ապա շատ դրական։ Այսինքն՝ եթե այդ ԵՄ-ի ներկայությունը նաև թույլ է տալու լրացուցիչ երաշխիքներ միջանցքի հետ կապված, որը այս շրջափակման պայմաններում տեսնում ենք, որ հայ ազգի կապը կտրել է մի մասը մյուսից և այդ ֆոնին չխոսելով դրանից, այլ խոսելով ընդամենը 29․000 քառակուսի կմ-ի մասով դա, իհարկե, բացասական, քանի որ դրանով իսկ Հայաստանի օրվա իշխանությունները հրաժարվում են արցախահայության ինքնորոշման իրավունքից և Արցախը՝ որպես հայկական և հայ-ադրբեջանական սահման չդիտարկելը, իհարկե, բացասական»,- ասաց Գալստյանը։

Հարցին, թե որքանով է տեղին ԵՄ դիտորդական առաքելության մուտքը մի տարածաշրջան, որտեղ արդեն տեղակայված են ռուսական ուժեր, Գալստյանը պատասխանեց. «Քանի որ ԵՄ դիտորդական առաքելությանը դեմ է խոսում մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ն, և դա խնդիրներ կստեղծի Պարսկաստանի հետ մեր հարաբերություններսւմ, ապա պետք է, իհարկե, լուրջ հետևություններ անենք, թե ինչու ենք այս վիճակում տանում հարաբերություններ լարման։ Սա պետք է հասկանալ՝ արդյոք դա պատվեր չէ, հերթական պատվերը չէ օրվա իշխանությունների առջև դրված, որին լուռ իրենք համաձայնում են այլ փաթեթավորման տակ համաձայնեցնելու»։

Ամենից շատ դիտված

12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
12:27 Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը, սակայն պայքարը շարունակվում է
14:07 Իմ կին, իմ սեր. Ալեքսանդր Բաբասյանը հրապարակել է ամուսնությունից հետո կնոջ հետ համատեղ լուսանկար
14:32 Ռուսաստանը երկրորդ զանգվածային հարվածն է հասցրել Կիևին. կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
12:19 Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո․ Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը՝ մայրիկի ծննդյան առիթով
14:53 Այսօր ծեծեց, վաղը կսիրի. ընտանեկան բռնության հանդեպ հանդուրժողականությունը նպաստում է քրեական ենթամշակույթի տարածմանը
13:35 ՔՊ-ն խախտո՞ւմ է օրենքը․ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը Գյումրիի ավագանու անդամ է
16:19 Ինձ մեկ է, թե ով է «Հայփոստի» տնօրենը, բայց ես պահանջում եմ բացատրություններ, թե ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա
15:46 Ամուսնանալուց հետո շատ դժվար է, հիմա կհուզվեմ. Ռոզա Դավթյանի խոստովանությունը
13:24 Մենք երջանիկ ենք. Գևորգ Գրիգորյանի նոր սիրելին արձագանքել է իրենց հասցեին հնչող քննադատություններին

Ձեզ գուցե հետաքրքրի