Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 23:00 17-02-2023

Ուկրաինայի հարցում տարաձայնությունները չեն խանգարում Ռուսաստանին և Իսրայելին շարունակել երկխոսությունը. Զախարովա

Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ Ռուսաստանի և Իսրայելի դիրքորոշումների տարբերությունը չի խանգարում երկրներին մի շարք ոլորտներում շարունակել համագործակցությունը։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան` իր մամուլի ասուլիսի ժամանակ։ «Ես ընդգծում եմ, որ այս կոնկրետ թեմայի շուրջ մենք էական տարաձայնություններ ունենք: Միևնույն ժամանակ, դա չի խանգարում մեզ շարունակել արդյունավետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ, ինչպես նաև կառուցողական և վստահելի երկխոսություն վարել Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ»,- ասել է Զախարովան` պատասխանելով համապատասխան հարցին։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը շեշտել է, որ Մոսկվան դիվանագիտական ​​ուղիներով պարբերաբար իր մտահոգությունները փոխանցում է իսրայելցի գործընկերներին և հրապարակայնորեն մեկնաբանում է այս հարցը։

«Թեմաների մեծ մասում մեզ հաջողվում է ըմբռնում գտնել այն ավանդական բարեկամական հարաբերությունների ոգով, որոնք ձևավորվել են մեր երկրների միջև»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել