Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:30 17-02-2023

Որևէ տնտեսական օգուտ Հայաստանը չի ստանա, եթե բացվի Հայաստան-Թուրքիա սահմանը․ Գեղամ Մանուկյան

Հայ-թուրքական սահմանի այդ հատվածը տուրիզմի առումով շատ քիչ զարգացած կլինի, բացի Անիից այնտեղ պատմական հուշարձաններով հարուստ տարածք չէ: Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նա նկատեց, որ օտարեկրյա այցելուն Անի այցելում է Թուրքիայի տարբեր վայրեր այցելելով, իսկ Հայաստանից էլ Վրաստանով Անի ճանապարհ կա:

«1993-ին Թուրքիան փակեց Հայաստանի ցամաքային և օդային սահմանը: 1990-ականների վերջին միջազգային ճնշումների տակ Թուրքիան բացեց օդային սահմանը՝ Երևան-Ստամբուլ թռիչքների տեսքով: Այսօր էլ Թուրքիան այդ սահմանը լիարժեք չի բացում, այլ բավարարվում է խորհրդանշական ժեստերով: Եթե իսկապես ցանկություն կա հարաբերություններ հաստատելու, ապա պետք չէր երկու տարի բանակցել, պետք էր ընդունել մեկ նախադասություն՝ Հայաստանը և Թուրքիան հաստատում են դիվանագիտական հարաբերություններ ու դեսպաններ են նշանակում Երեւանում և Անկարայում: Մնացածն այլևս տարիների քննարկումների հարցեր են: Բայց Թուրքիան իր ձեռքում պահում է սահմանի բանալին։ Իրեն պետք էր օգնությունը մտներ, բացում է, հաջորդ վայրկյանին փակում է»,- ասաց Գեղամ Մանուկյանը:

Դեռևս ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ, երբ շատ էր խոսվում հայ-թուրքական երկաթուղու բացման մասին, բավականին ուսումնասիրություններ եղան, որոնք վկայում էին, որ որևէ տնտեսական օգուտ Հայաստանը չի ստանում:
«Այսինքն՝ Հայաստանն այն ծավալով բեռնափոխադրում չի կարող իրականացնել դեպի Սև ծով, նկատի ունենալով մեր երկաթուղու ռելսերի լայնությունը, թուրքականի նեղությունը: Թուրքիայի տարածքով բեռները Սև ծով հասնում են լեռնային շրջաններով, դրա համար գնացքների և արագությունը, և վագոնների քանակը սահմանափակ է, և այդպիսի բեռնափոխադրումներ չեն լինելու: Ժամանակին ՀՅԴ բյուրոն մեծ ուսումնասիրություն է արել: Նախօրեին Թադևոս Ավետիսյանը ուշագրավ փաստ հրապարակեց, որ 2022-ին անհավատալի մեծ ծավալով ոսկու ձուլակտորներ են արտահանվել Հայաստանից Թուրքիա:

Չկա տնտեսական փաստարկված գնահատական, թե ինչ օգուտ կարող է ունենալ Հայաստանը: Ավելին, ՀՀ էկլոնոմիկայի նախարարը խոսելով բազմամիլիարդ ներդրումների մասին, երբ հարց ուղղվեց իրեն, թե ինչի հիման վրա է դա, պարզվեց 1999 թվականի Համաշխարհային բանկի ուսումնասիրության հիման վրա»,- ասաց նա:

Նա նշեց, որ շատ քննադատվեց այն փաստը, որ Արարատ Միրզոյանն ավերիչ երկրաշարժից հետո գնացել է միայն Թուրքիա, և ոչ Սիրիա. «Հանրային այդ քննադատությունը մեղմելու համար երեկ Միրզոյանն ասաց, որ պատրասվում է մեկնել Հալեպ։ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ լավ կլինի Զարեհ Սինանյանին էլ հետդ տանես։ Մինչև մարտի 3-ը Միրզոյանը չի կարող գնալ Հալեպ քանի որ Սինանյանը գտնվում է ԱՄՆ-ում գործուղման մեջ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Ըստ նրա, ուղղակի հանրային միտքը մի քիչ հանգստացնելու համար հնարավոր է մեկ փաստ դնել շրջանառության մեջ ու սրանով բավարարվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի