copy image url
Ներքին 3 տարի առաջ - 00:34 17-02-2023

Եթե ձախողումների մեղավորները Փաշինյանի թիմակիցներ են, նրանք ներվում են և նշանակվում են այլ պաշտոնների․ Էդգար Ղազարյան

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրության ժամանակ, քաղաքական իշխանության պատվերի իրագործումը ձախողելու և Նիկոլ Փաշինյանի համար անցանկալի թեկնածուի օրինական ընտրության արդյունքների պատճառով, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և ՀՀ փոխվարչապետ, Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթևոսյանը նույն օրը Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ և Հանրապետության նախագահի հրամանագրերով ազատվեցին զբաղեցրած պաշտոններից։

Պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանը գիտակցում է, որ իրենց առջև դրված խնդիրները չկատարող պաշտոնյաները պետք է հեռացվեն զբաղեցրած պաշտոններից, սակայն, չգիտես ինչու, չի գիտակցում, որ դա նաև իրեն է վերաբերվում։ Ավելին, պարզվում է, որ եթե ձախողումների մեղավորները Նիկոլ Փաշինյանի անմիջական քաղաքական թիմակիցներ են նրանք ներվում են և նշանակվում են այլ պաշտոնների։ Մասնավորապես, պաշտոնանկությունից կարճ ժամանակ անց Վահրամ Դումանյանը նշանակվել է Հանրապետության նախագահի խորհրդական, իսկ Համբարձում Մաթևոսյանը՝ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական։ Իրեն ծառայող ոչ յուրայիններին Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հեռացնում է, անվերադարձ, այլև կարող է կանգնեցնել դատարանի առջև։ Օրինակ, 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո, անգամ իր անձնական կեղտոտ գոյությունը փրկած, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը պաշտոնանկ արվեց, նրան որևէ այլ պաշտոնում չնշանակեցին, ավելին` նրա դեմ քրեական գործ է հարուցվել և հիմա ինքն է տևական ժամանակ գտնվում բանտում, երբ իր խելամիտ որոշումների արդյունքում կարող էր ճիշտ հակառակը լիներ։ Պաշտոնից հեռացված ՀՀ արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Արա Այվազյանը, չնայած իրենց երկարամյա դիվանագիտական աշխատանքին, հեռացվել են ԱԳՆ համակարգից և թերևս երջանիկ են, որ բանտում չեն հայտնվել։ Դրա փոխարեն պատերազմից հետո նախարարների պաշտոններից ազատված ՔՊ-ական թիմակիցներ Զարուհի Բաթոյանն ու Արայիկ Հարությունյանը հետագայում մեկը դարձավ ԱԺ պատգամավոր, մյուսը՝ վարչապետի խորհրդական և աշխատակազմի ղեկավար։

ՔՊ-ական հանցախմբում պահպանվում են ոհմակային կանոնները․ խնայել միմյանց, հոշոտել՝ մյուսներին»։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
13:36 Մարդը չպիտի իրեն նայի՝ որպես զոհ. Լևոն Արոնյանի անկեղծացումը՝ առաջին կնոջ կորստի մասին