Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 3 տարի առաջ - 11:20 16-02-2023

Ադրբեջանն օգտագործում է այս մարտավարությունը՝ ստեղծելու վախ, անորոշություն և անբնակելի պայմաններ. Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման հաճախակի անջատումներին: Թվիթերի իր միկրոբլոգում նա մասնավորապես գրել է.

«Ձմեռային ցրտաշունչ ջերմաստիճանի և գերբեռնված էներգացանցով Ադրբեջանն օգտագործում է այս մարտավարությունը՝ ստեղծելու վախ, անորոշություն և անբնակելի պայմաններ՝ հասնելու իր վերջնական նպատակին՝ Արցախի բնիկ հայ բնակչության բռնի տեղահանմանը»: