Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:17 16-02-2023

Երևանի ավագանու ընտրությունները՝ «ժամանակին». Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր ունեցած տեղեկություններով, ինչինչ, այդ թվում՝ վարկանիշային հաշվարկներից ելնելով՝ իշխանությունները ցանկություն ունեին Երևանի ավագանու ընտրություններն անցկացնել ոչ թե աշնանը, ինչպես նախատեսված է օրենսդրությամբ, այլ արտահերթ կարգով՝ մայիսին: Դրա համար նախատեսված էր կիրառել իրենց «սիրելի» գործիքակազմը, այն է՝ խոշորացումը, երբ Երևանին կմիացվեր մեկ կամ երկու համայնք (ասենք՝ Փարաքարը): Սակայն Արցախի շրջափակումը, Ազատ գյուղի կացարանի հրդեհն ու 15 զինվորի մահը էապես խառնել են նրանց պլանները:

Բանն այն է, որ իշխանությունները ևս հասկանում են, որ իրենց՝ առանց այդ էլ չափազանց ցածր վարկանիշն էլ ավելի է ընկել: Ըստ այդմ, մեր աղբյուրների փոխանցմամբ, որոշվել է չգնալ արտահերթի ճանապարհով ու ընտրություններն անցկացնել «ժամանակին», այսինքն՝ սեպտեմբերին՝ այն հույսով, որ առաջիկա ութ ամսվա ընթացքում տարբեր մանիպուլ յացիաների, «ծածկադմփոցների», արհեստական օրակարգերի, «բռնեմ-փռեմ ասֆալտին» օպերացիաների միջոցով կկարողանան մի փոքր շտկել վարկանիշային կատաստրոֆան: Հավելենք, որ այս ընթացքում տարբեր տեղեկություններ են շրջանառվել այդ ընտրություններին տարբեր քաղաքական ուժերի մասնակցության և քաղաքապետի թեկնածուների առաջադրման առումով:

Ի մասնավորի, որպես հավանական թեկնածուներ են նշվում ՔՊ-ից՝ Տիգրան Ավինյանը, «Ապրելու երկիր» կուսակցությունից՝ Մանե Թանդիլ յանը, «Համախմբում» շարժումից՝ Ավետիք Չալաբյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից՝ Դավիթ Խաժակյանը և այլ անուններ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի