Ադրբեջանի իշխանությունների քարոզչամեքենան հանդիսացող Haqqin.az լրատվականը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, հայտնում է, որ Հայաստանը և Իրանի Իսլամական Հանրապետությունը հարձակում են նախապատրաստում Արցախի Քաշաթաղի շրջանի տարածքի նկատմամբ, որը 44-օրյա պատերազմի հետևանքով օկուպացվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից։
Հաղորդվում է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամ 30 զինվորականները, ովքեր հատուկ պատրաստություն են անցել, ներկայումս գտնվում են Սյունիքի մարզում՝ Հայաստանի և Ադրբեջանի փաստացի սահմանի հարևանությամբ։ Հատկանշական է, որ ադրբեջանական լրատվամիջոցը նշում է, որ 30 զինծառայողները էթնիկ ադրբեջանցիներ են։
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն
Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ ադրբեջանական քարոզչական դաշտը բավականին տևական ժամանակ է՝ փորձում է ԵՄ առաքելության տեղակայումը ներկայացնել որպես հակաիրանական, հակառուսական գործողություն և այդ նպատակով կոշտ հայտարարություններ ստանալ, և կարծում եմ, որ այդ առումով մեր աշխատանքը շատ կարևոր է։ Օրինակ՝ այսօր ՀՀ-ում Իրանի դեսպանը նշեց, որ իրենք խնդիր չեն տեսնում այդ առաքելության տեղակայման մեջ, եթե դրա նպատակը խաղաղության ու կայունության հաստատումն է։ Ինչո՞ւ Ադրբեջանը հենց երեկվանից սկսեց այդ տեղեկատվական գրոհը կազմակերպել, ու դրան էլ նախորդել էր այն հայտարարությունը, որ Ֆրանսիան ութ ժանդարմ է ուղարկելու առաքելության շրջանակներում, իմ տպավորությամբ՝ Ադրբեջանը յուրահատուկ ձևով էլ շարունակում է մանևրել՝ այս անգամ ասելով, որ ՀՀ-ն ու Իրանն այնպիսի սերտ համագործակցություն ունեն, որ գաղտնի ձևով ինչ-որ գործողությունների են գնալու, այսինքն՝ այս անգամ էլ Բրյուսելում բացասական այնպես արեցին, որ գնահատվի, ու այդ առաքելությունը իրականացնելու հարցում իհարկե չենք բացառում նաև, որ հնարավոր է սադրանքների ենթարկեն, և այլն, բայց ժամանակագրությունը հաշվի առնելով՝ ես կարծում եմ, որ դա մեծ առաքելության հետ կապ ունի և փաստորեն Ադրբեջանը հասկանում է, որ ագրեսիայի գնալու համար առաքելությունը լրացուցիչ խոչընդոտ է»։
Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությունը, թե ԵՄ դիտորդական առաքելությունը ժամանում է Հայաստան, որպեսզի դիտարկի, թե Հայաստանը ռուսական զորքերի հետ միասին պատրաստվո՞ւմ է ընդդեմ Ադրբեջանի հարձակում իրականացնել, թե՞՝ ոչ, արդյո՞ք որևէ ազդեցություն ունեցել է, թե՞՝ ոչ, արդյո՞ք դա հիմք չի հանդիսացել ադրբեջանական ապատեղեկատվության համար, պատասխանեց. «Նախ ինձ համար ուղղակի ֆանտաստիկայի ժանրից էր, որ պետության ղեկավարը կարող է նման հայտարարություն հնչեցնել, կամ ամբողջությամբ խեղաթյուրել ու դրանվ շատ լուրջ լարվածություն առաջանցել ՀՀ շուրջ, օրինակ՝ եթե հիշենք, ժամանակին իրենք ԱԽՔ մակարդակով հայտարարեցին, որ մեզ ստիպում են, որ մտնենք Միութենական պետություն մեջ։ Փաշինյանն էլ չի հասկանում այդ ամենը, առհասարակ ԵՄ առաքելության մասին ոչ մի պատկերացում չունի»։