Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:58 08-02-2023

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ծանոթացել է մետրոպոլիտենի օդափոխության համակարգերի փոխարինման ընթացքին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ծանոթացել է մետրոպոլիտենի օդափոխության համակարգերի փոխարինման ընթացքին։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Մետրոյի անվտանգ աշխատանքն ապահովելու նպատակով նախորդ տարի կառավարությունը 650 մլն դրամ հատկացրեց։ Շուրջ 500 մլն-ն ուղղվեց օդափոխության համակարգերի փոխարինմանը:
Ուղիղ ժամը 23:00-ին, երբ Երևանի մետրոպոլիտենն ավարտում է աշխատանքը քաղաքացիների համար, ստորգետնյա թունելներում սկսում է օդափոխության համակարգերի տեղադրմամբ զբաղվող մասնագետների գործը: Կեսգիշերն անց ծրագրի ընթացքին հետևել է նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Դրենաժային թունելը փորելուց հետո սա մեր երկրորդ ամենակարևոր ծրագիրն է: Այն հնարավորություն է տալու, որպեսզի մենք մետրոպոլիտենում նվազեցնենք խոնավության մակարդակը, որը կերկարաձգի մետրոպոլիտենի շահագործումը: Ճիշտ է՝ այս պահի դրությամբ կառավարության աջակցությամբ միայն 14 օդափոխության համակարգ ենք փոխարինում, ևս 14-ը անհրաժեշտ է, բայց վստահ եմ, որ փոխարինման այս աշխատանքներից հետո կանցնենք արդեն մյուս համակարգերի փոխարինմանը»,- ընդգծում է քաղաքապետը:

Ըստ աղբյուրի՝ հիմնադրման օրվանից ի վեր մետրոպոլիտենում առաջին անգամ է, որ փոխվում են օդափոխության համակարգերը: Նոր, հզոր սարքերը ոչ միայն տնտեսապես են արդյունավետ, այլև հարմարավետ են կառավարման տեսանկյունից:

«Ամենակարևորը՝ մեր մետրոպոլիտենը կունենա մաքուր օդ, միկրոկլիմա կապահովենք: Մենք բավականին կորուստներ ենք ունենում հենց այն պատճառով, որ մեզ մոտ խոնավությունը բարձր է, և չենք կարողանում օդում խոնավությունը նվազեցնել: Սա հնարավորությամբ և հզորությամբ կհանգեցնի այն բանին, որ թունելներում տեղադրված սարքավորումները չեն ենթարկվի ուժեղ կոռոզիայի, մեր ուղևորներն իրենց ավելի լավ կզգան, որովհետև համակարգը նաև փոշին է կլանում, բացի այդ նաև էլէկտրաէներգիայի տնտեսում կունենանք»,- նշում է մետրոպոլիտենի էլեկտրամեխանիկական մասնաճյուղի պետ Սամվել Մնացականյանը:

Նշվում է, որ աշխատանքը բարդ ու պատասխանատու է: Մինչ համակարգերի տեղադրումը՝ նախ ջրամեկուսացվում է տարածքը: Տեղադրված առաջին օդափոխության սարքը փորձարկել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Հաշվի առնելով մետրոպոլիտենի կարևորագույն և խիստ կենսական կառույց լինելու հանգամանքը՝ պետությունն ու համայնքը նախաձեռնել ու նախանշում են տարբեր ծրագրեր, որոնք կյանքի կկոչվեն փուլ առ փուլ՝ իրականություն դարձնելով տասնամյակների սպասումները:

«Բավականին մեծ ծրագրեր ունենք մետրոպոլիտենում. աշխատավարձերը բարձրացրինք նախորդ տարի, այս պահին աշխատակիցների աշխատանքային պայմաններն ենք բարելավում վարչական մասում, նաև նախատեսվում է դեպոյի վերակառուցում: Փուլ առ փուլ ծրագրերը կյանքի ենք կոչում և վստահ ենք, որ որոշ ժամանակ անց ավելի լավ մետրոպոլիտեն կունենանք»,- ընդգծում է Հրաչյա Սարգսյանը:

Մետրոյով ամեն օր երթևեկում է ավելի քան 80 հազար ուղևոր:

Ամենից շատ դիտված

18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
23:59 Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք
17:43 Աշխարհը մեզ տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ․ Չեխիայի վարչապետ
18:46 Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմին