copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:09 13-06-2022

Կարոտե՞լ եք գործակարգավարականներին. ուր է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը

Երևանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խոհրդակցության նիստը այսօր տեղի չի ունեցել։

Բանն այն է, որ ամեն երկուշաբթի քաղաքապետարանի գերատեսչությունների ներկայացուցիչները, Երևանի վարչական շրջանների ղեկավարները հաշվետու ժամանակահատվածում քաղաքապետին են ներկայացնում իրենց կատարած աշխատանքի հաշվետվություն։

Թե ինչու տեղի չի ունեցել քաղաքապետարանի գործակարգավարական խորդակցության նիստը, Oragir.news-ը փորձեց իմանալ քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Լևոն Սարդարյանից, ով պատասխանեց. «Կարոտե՞լ եք գործակարգավարականներին։ Երևանի քաղաքապետն այժմ մեկնել է Կատար՝ վարչապետին ուղեկցող պատվիրակության կազմում»։

Հարցին, թե ինչ նպատակով, պատասխանեց. «Այցի ընթացքում հնարավոր են մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում կքննարկվեն Դոհայի և Երևանի միջև գործակցության հնարավորությունները»։

Հիշեցնենք, որ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ի տարբերություն նախկին գործընկերոջ, դեռ չունի մամուլի խոսնակ։

Ամենից շատ դիտված

18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
23:59 Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք
18:46 Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմին
19:38 Վարկերի տոկոսները չպիտի բարձրանան, անգամ եթե որոշ բանկիրներ դոլարային միլիոնատեր են. Արփինե Հովհաննիսյան
07:40 Ռազմաբազան պահեստ է․ «Հրապարակ»