copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:46 06-02-2023

ՀՅԴ երիտասարդների գործունեությունն անկյունաքարային նշանակություն ունի ծանր օրեր ապրող մեր հայրենիքի համար․ ՀՅԴ անդամ

ՀՅԴ երիտասարդական, ուսանողական և պատանեկան միությունները մշտապես անկյունաքարային դեր են ունեցել մեր կառույցի համար։ Մեծապես մեր միությունների համադրված, առաջադեմ և համարձակ գործողությունների արդյունքում է, որ հնարավոր է եղել 130 տարուց ավել դիմակայել ժամանակի և պատմության նետած բոլոր փորձություններին, և ոչ միայն դիմակայել, այլև պահպանել հայ ժողովրդի կյանքում դերակատար լինելու ՀՅԴ հանձնառությունը: Այս մասին այսօր Երևանում ՀՅԴ Երիտասարդականի Համաշխարհային համագումարի բացմանն իր խոսքում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արգիշտի Գևորգյանը:

«Սակայն մեր երիտասարդների գործունեությունը նոր կարևորություն է ստացել հատկապես պատմական այս ժամանակահատվածում:

Ձեր գործունեությունը, առանց չափազանցնելու, անկյունաքարային նշանակություն ունի ծանր օրեր ապրող մեր հայրենիքի և աշխարհասփյուռք մեր ժողովրդի բոլոր զավակների համար: Այս օրերին է, որ դուք կարող է և պետք է դառնաք այն ճրագները, որոնք մեր բոլոր համայնքներում, նաև Հայաստանում և Արցախում կվառեն պայքարի ջահը, և դարձյալ կկանգնեն հայրենիքի համար մղվող պայքարի առաջնագծում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ դաշնակցական երիտասարդությունը պատմության ընթացքում բազմիցս է կարողացել վճռական դեր ունենալ:

«Այսօր մեկնարկող համագումարի օրակարգը լավագույնս արտացոլում է դաշնակցական երիտասարդի աշխարհայացքը բոլոր ոլորտներում՝ արդարության ձգտումից մինչև երիտասարդական խնդիրների վերհանում և, իհարկե, ուժերի կենտրոնացում այնտեղ, որտեղ դրա կարիքն ամենաշատն է զգացվում:

Ողջունում եմ համագումարը Սյունիքում անցկացնելու ձեր որոշումը, որը կարևոր ուղերձ է ոչ միայն սյունեցիներին, այլև գիշատչի հայացքը Սյունիքին հառած թշնամիներին»,- ասաց ՀՅԴ անդամը՝ հաջողություն և բեղմնավոր աշխատանք մաղթելով երիտասարդներին:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը