copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:00 05-02-2023

Թուրք պաշտոնյան հայտնել է, թե երբ Թուրքիան կբացի հայ-թուրքական սահմանը

Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեդ Մուշը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է բացել Հայաստանի հետ սահմանները, սակայն այս հարցը կախված է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացից։ Ինչպես փոխանցում է թուրքական Միլլիյեթ պարբերականը, այս մասին թուրք պաշտոնյան ասել է Մուշում կայացած հանդիպման ժամանակ։

«Եթե քաղաքական կայունություն ձեռք բերվի, Կարսում սահմանային անցակետերը կբացվեն։ Արդյունքում` երկկողմ առևտրաշրջանառությունը կավելանա», - ասել է Մեհմեդ Մուշը:

Թուրք պաշտոնյան նաև հայտնել է, որ Թուրքիան պատրաստ է սեղմ ժամկետներում վերականգնել բոլոր ենթակառուցվածքները և հայ-թուրքական սահմանին նոր անցակետեր բացել։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին անդրադարձել է նաև Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ Հայաստանին կոչ անելով սեղմել Թուրքիայի և Ադրբեջանի մեկնած խաղաղության ձեռքը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը