copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:53 02-02-2023

Մարգարայի կամուրջից նմուշառում է արվել. երբ կբացվի հայ-թուրքական սահմանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբերը 2022 թվականի դեկտեմբերին հանդիպել են Արարատի մարզում՝ հայ-թուրքական սահմանի մոտ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրականացվել է նաեւ Մարգարայի կամուրջի նմուշառում: Տեղեկացանք նաեւ, որ աշխատանքային խմբի անդամները դեկտեմբերին երկու հանդիպում են ունեցել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու համար:

Խոսքը, մասնավորապես, 2022 թվականի հուլիսի 1-ին Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչի եւ Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին է: Այդ հանդիպման ժամանակ որոշվել էր հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել Հայաստան եւ Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար: Պայմանավորվել են նաեւ հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը:

Ինչպես գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, չնայած հունվարի 1-ից այդ արգելքը վերացվել է, սակայն, ինչպես հայտնել էին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, դեռ գործընթացը չի մեկնարկել: «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով հայտնել, թե ինչ աշխատանքներ են իրականացվել դեկտեմբեր ամսին, եւ ինչ փուլում է գտնվում հայ-թուրքական սահմանի բացման գործընթացը:

Ի պատասխան մեր հարցմանը՝ ՀՀ ԱԳՆ լրատվության եւ դիվանագիտության վարչությունից պատասխանել են. «ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ աշխատանքային խմբերի մակարդակով տեղի է ունենում հուլիսի 1-ի հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման գործընթաց: Այդ համատեքստում իրականացվել է նաեւ Մարգարայի կամրջի նմուշառում»:

Մենք տեղեկացանք նաեւ, որ առայժմ հայտնի չէ, թե Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների առաջիկա հանդիպումը երբ կկայանա, քանի որ այժմ աշխատանքներ են իրականացվում հենց ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար, եւ հետո միայն նոր հանդիպման շուրջ պայմանավորվածություն ձեռք կբերվի»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից