Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 09:18 04-02-2023

Զբոսաշրջիկներին կողոպտելու կասկածանքով ձերբակալվել է Գյումրու ՔՊ-ական ավագանու անդամը

Aravot.am-ի տեղեկություններով, այսօր՝ փետրվարի 3-ին, ձերբակալվել է Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Աղասի Մաթեւոսյանն ու նրա շրջապատից եւս երեք անձ։ Կայքին հասած տեղեկություններով, նրանք կասկածվում են զբոսաշրջիկներին կողոպուտի ենթարկելու մեջ։

Զզբոսաշրջիկները իրենց կողոպուտի ենթարկելու բողոքով դիմել են փողոցում հսկողություն իրականացնող պարեկային ծառայության աշխատակիցներին, վերջիններս էլ ավագանու անդամին եւ եւս 3 հոգու բերման են ենթարկել Ախուրյանի ոստիկանություն։

Ոստիկանությունից հաստատել են տեղեկությունը, որ զբոսաշրջիկների բողոքի հիման վրա պարեկային ծառայության աշխատակիցները Ախուրյանի ոստիկանություն բերման են ենթարկել 4 անձի։ Կայքի տեղեկություններով, նրանք ձերբակալվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի որոշմամբ։

Նշենք, որ Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամը նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի հորեղբոր որդին է։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով