copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:14 08-02-2023

Ավագանու ՔՊ-ական անդամը դեմ չէ, որ գետնանցումներում Մոնթեի և Նժդեհի նկարները փակցվեն

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը նամակով դիմել է Երևանի քաղաքապետին և առաջարկել համայնքապատկան գետնանցումները կահավորել տարբեր հայ գործիչների լուսանկարներով՝ նկատի ունենալով Մաշտոցի պուրակին կապող գետնանցման օրինակը։
Այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ դա պետք է քննարկվի միայնակ որոշելու հարց չէ։

«Հանձնաժողով ունենք, հարցը եթե հաստատվի, կբերենք հանձնաժողով, որովհետև ճիշտ չի լինի մեկի լուսանկարը տեղադրել, մյուսինը՝ ոչ, այսինքն՝ պետք է կարևորագույնը մասնագետների հետ մի հատ խոսել և, ըստ դրա, արդեն որոշում կայացնել»։

Հետաքրքրվեցինք Սարգսյանից, իսկ այդ հրապարակված նկարների ցանկում կարո՞ղ է լինել Նժդեհի և Մոնթեի նկարները, Մոնթեն և Նժդեհն իրենց կողմից ընկալվո՞ւմ են որպես հայ գործիչներ, Սարգսյանը պատասխանեց. «Նժդեհի նկարը արդեն կա, բայց ես ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Մաշտոցի պուրակի դիմաց Նժդեհինը կա, եթե մենք կրկնվելու խնդիր չունենք, մենք կարող ենք կպցնել»։

Հիշեցնենք, որ տարիներ առաջ ներկայիս ԿԳՄՍ նախախարար Ժաննա Անդրեասյանը Նժդեհի գաղափարախոսությունը որոկել էր ֆաշիստական ասելով, որ այդ նժդեհյան գաղափարախոսությունը, ըստ էության, ֆաշիստական գաղափարախոսություն է։ Սարգսյանի պատասխաններից կարող ենք ենթադրել, որ Անդրեասյանի և իր ընկալումները հայ գործիչների մասին չեն համընկնում

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում