Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 16:15 30-01-2023

Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Հայաստանում

Հայկական սպորտի տարեգրությունում բացառիկ հաջողություն է ամրագրվել։

2027 թվականին կայանալիք տղամարդկանց և կանանց սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանում, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։

«Շնորհակալություն ենք հայտնում մարմնամարզության Եվրոպական ֆեդերացիայի նախագահին, նախագահական խորհրդի Գործադիր կոմիտեին և տեխնիկական կոմիտեի նախագահներին այս ընտրության համար: Անելու ենք առավելագույնը՝ Երևանում կայանալիք առաջնությունը դարձնելու անմոռանալի»,- գրված է ֆեդերացիայի պաշտոնական հայտարարությունում։