copy image url
Սպորտ 7 ամիս առաջ - 23:42 25-11-2025

Երևանում կանցկացվի բասկետբոլի Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունը

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ 2026 թվականի տղամարդկանց մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի Եվրոպայի առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Երևանին։

Մրցաշարը կանցկացվի 2026 թվականի հուլիսի 4-12-ը։ Սա կլինի առաջին դեպքը, երբ այս մրցաշարը կկազմակերպվի Հայաստանում։ Ընդգրկված է նաև Ադրբեջանի ընտրանին։

Մասնակից հավաքականների ցանկը. Առաջնությանը կմասնակցեն 9 երկրի հավաքականներ.
Հայաստան
Ալբանիա
Ադրբեջան
Մոլդովա
Սան Մարինո
Մալթա
Ջիբրալթար
Անդորրա
Կոսովո

Խաղացանկի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը կհրապարակվի ավելի ուշ։