copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:34 27-01-2023

Ոչ մի առանձին վերցրած խնդիր, նամանավանդ փոքր երկիր, չի կարող միայնակ իր անվտանգության հարցերը լուծել․ Ավետիք Չալաբյան

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը Հայկական օրակարգ նախագծի շրջանակներում հանդիպման ընթացքում ասաց․

«Ղեկավարությունը միշտ պետք է մտածի 3 հորիզոններով՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ, նույնիսկ գերերկարաժամկետ հորիզոններով։ Որովհետև մենք եթե երկարաժամկետ հորիզոնով չենք մտածում, մենք ըստ էության կարճաժամկետ մտածողության պատանդն ենք դադռնում և մեր ամբողջ կյանքը աղետից աղետ է լինում, որովհետև մենք չենք կարողանում ձևավորել ռազմավարական կարողություններ»։

Ավետիք Չալաբյանը նշեց, որ իր հոդվածում նա գրել է երկարաժամկետ՝ 10-20 տարվա հեռանկարով․ «Այդպիսի մտածողությունն է, որ մեզ հնարավորություն է տալիս կարողություններ ստեղծել։ Օրինակ՝ հոդվածի կարևոր պնդումներից մեկն էլ այն էր, որ Հայաստանը պետք է դառնա տարածաշրջանում բարձր տեխնոլոգիական ռազմաարդյունաբերության կենտրոն»։

Խոսելով անվտանգության մասին՝ Չալաբյանն ասաց. «Անվտանգությունը ժամանակակից աշխարհում կոմպլեքս խնդիր է։ Ոչ մի առանձին վերցրած խնդիր, նամանավանդ փոքր երկիր, չի կարող միայնակ իր անվտանգության հարցերը լուծել։ Եթե մենք միայն Ադրբեջանի հետ դեմ հանդիման լինեինք, մենք մեր խնդիրները կկարողանայինք լուծել, բայց վտանգը շատ ավելի մեծ է, դա մենք հասկանում ենք»
Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը