copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:26 23-12-2022

Եթե տնտեսական հաջողություններ չունենանք, ոչ մի խնդիր էլ չենք կարող լուծել․ ՀՀ նախագահ

Հայաստանը պարտավոր է ամեն ինչ անել, որպեսզի Լաչինի միջանցքն օր առաջ բացվի։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը` անդրադառնալով երկրի անվտանգային խնդիրներին։

«Կյանքը շարունակվում է, մենք բոլոր ուղղություններով պարտավոր ենք աշխատել։ Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի Լաչինի միջանցքը մեկ օր, մեկ ժամ առաջ, մեկ վայրկյան առաջ բացվի, բայց դա չի նշանակում, որ մնացած աշխատանքները չպետք է անենք։ Կյանքն այդպես է, եթե չես անում, Լաչինի հարցն էլ չենք կարողանալու լուծել»,- նշեց նախագահը։

Նա հանրությանը խնդրեց առօրյա կյանքում հանդիպող բոլոր պարտավորություններն անել, հատկապես պետական կառույցներում։ «Պատահական չէ, որ խոսում եմ տնտեսական հաջողություններից: Եթե տնտեսական հաջողություններ չունենանք, ոչ մի խնդիր էլ չենք կարող լուծել: Պետք է բոլորն իմանան, որ մեր պետությունն աստիճանաբար ոտքի է կանգնում։ Մեր հակառակորդ պետությունը, որն այդպես էլ չի ցանկանում խաղաղ ապրել, բայց ստիպված է լինելու դա անել, իրենք թույլ չեն տա, որպեսզի մեր տնտեսական հաջողությունները շարունակական լինեն։ Պետք է կարողանանք սա ապահովել»,- նշեց ՀՀ նախագահը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին