copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:05 26-01-2023

Եթե ժողովուրդը շարունակի համակերպվել այս ընթացքին, կդադարի գոյություն ունենալ. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այսօրվա իշխանության ներկայացուցիչները, որոնք նախկինում ընդդիմություն էին, անընդհատ շահարկում էին «երկիրը թալանելու» թեման: Ավելին՝ իշխանության գալուց հետո խոստանում էին թալանվածը հետ բերել: Բանակը թալանելու թեման ևս արդիական էր: Բայց այդ մեղադրանքների հեղինակ օրվա իշխանությունն այսօր օր օրի հարստանում է, հետ չի մնում թանկարժեք ու նաև ցուցադրական վայելքներից անգամ ողբերգությունների, Արցախի շրջափակման ու օրեցօր աղքատացող ՀՀ բնակչության ֆոնին: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ մեր այսօրվա տնտեսական, սոցիալական հարցերն ավելի լայն ու մեծ խնդրի ածանցյալն են:

Մինչ հիմնական սպառնալիքին անդրադառնալը, խոսելով իշխանությունների վայելքների մասին, նա շեշտեց. «Մեծ հաշվով, թալանում են երկիրը: Մանկուց մերժվածները, ծեծվածները, բակերում չընդունվածները չեն կշտանում: Մենք մեծ ողբերգության ականատես եղանք՝ այդքան երիտասարդ մահացավ, տեսանք նաև, թե ինչ վիճակ է բանակում, բայց ամոթից մեռնելու փոխարեն իրենք շարունակում են պահել իշխանությունը, երթևեկել իրենց թանկարժեք մեքենաներով, նաև պարգևավճարներ ստանալ»: Ինչ վերաբերում է ամենամեծ սպառնալիքին՝ նա նշեց, որ իշխանություններն ուզում են երկիրը թուրքական տեղամաս դարձնել. «Եթե ժողովուրդը շարունակի համակերպվել այս ընթացքին, կդադարի գոյություն ունենալ: Պետք է վեր կենալ ու շահերը պաշտպանել բոլոր ուղղություններով, հակառակ դեպքում կհասնենք մի վիճակի, երբ այլևս անիմաստ կլինի քննարկել սոցիալական, տնտեսական հարցերը»:

Իսկ տնտեսական այսօրվա աշխուժությունը, նրա խոսքով, առարկայական հիմքեր չունի, որևէ կապ չունի մեր պետական կառավարման համակագի հետ ու պայմանավորված է զուտ արտաքին գործոններով. «Օտարերկրյա քաղաքացիների, նաև ֆինանսական հոսքերն են տնտեսության աշխուժություն ստեղծել, որը, սակայն, հավել յալ ու նոր արժեք չի ստեղծում»::

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից