copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:24 25-01-2023

Գիտակի՞ց են, թե՞ անմեղսունակ. Համահայկական հիմնադրամը 100 տոննա պարենային մթերք է հավաքել Արցախի համար

Երեկ Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն տարածեց, որում ասվում էր, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արցախին հրատապ մարդասիրական աջակցություն ցուցաբերելու ծրագրի շրջանակներում նվիրաբերած 100 տոննա պարենային մթերքն այս պահին գտնվում է Գորիս քաղաքում, և Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման պատճառով հնարավոր չէ այն հասցնել Արցախ:

Այսօր Oragir.News-ը հետաքրքրվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամից, թե որքանով է նպատակահարմար հումանիտար օգնություն ուղարկել Արցախ այն պահին, երբ ճանապարհը փակ է, և վստահաբար այդ օգնությունը տեղ չի հասնելու։

Հիմնադրամից մեզ պատասխան չտվեցին՝ ասելով՝ այդ հարցով գրավոր հարցում ուղարկենք։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանն էլ մեզ հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե հիմնադրամի տնօրեն լինելու դեպքում նման որոշում կկայացնե՞ր, Վարդանյանն ասաց. «Ես երեկ կարդացի, որ բեռը սահմանին է, երևի խաղաղապահների հետ են բանակցում, որ անցկացնեն, դե սովորաբար նման հարցը նախօրոք են բանակցում, դե հուսով եմ, որ կանցկացնեն»։

«Բայց նաև գիտեմ, որ Արցախում կանխիկի խնդիր էլ կա, ոչ միայն կանխիկի, այլ նաև ֆինանսական միջոցների, քանի որ հազարավոր մարդիկ առանց գործի են մնացել և շատ հավանական է, որ Կառավարությունը որոշում ընդունի որոշ մարդկանց ֆինանսապես օգնելու, այդ առումով ևս, կարծում եմ, հիմնադրամը կարող է օգտակար լինել և նախկինում հավաքագրած գումարներից պատերազմի ընթացքում, այդ գումարներից, ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ շուրջ 80-90 մլն դոլար դեռևս առկա է, այդ գումարներից կարելի է հատկացվել Արցախի կառավարությանը, որպեսզի վերջինս կարողանա որոշ չափով մեղմել անգործ մնացած մարդկանց այսօրվա իրավիճակը, մինչև ճանապարհը բացվի, բայց բեռի հետ կապված, անկեղծ, չգիտեմ ինչ ասեմ, որովհետև չգիտեմ՝ ինչն է խնդիրը, միգուցե խաղաղապահները շատ շուտով կանցկացնեն, դրա համար ավել բան չեմ կարող ասել բեռի հետ կապված»,- ասաց Վարդանյանը։

Մեր այն դիտարկմանը, որ հիմնադրամը հույսը դրել է ռուս խաղաղապահների վրա, Վարդանյանն ասաց. «Մենք լսել էինք Արցախի պետնախարարի կողմից արված այն հայտարարությունը, որ որոշ ապրանքատեսակներ այնուամենայնիվ մտնում են Արցախ, և երևի թե հիմնադրամը, հենց դա հաշվի առնելով, որոշում է կայացրել 100 տոննա բեռ ուղարկել, չեմ կարծում՝ օդում որոշել են, առել են, ուղարկել են։ Երևի թե ինչ-որ խոսակցություններ եղել են այդ թվում Արցախի կառավարության հետ։ Դրա համար որոշումը, թե ինչ առնել համաձայնեցված է Արցախի այստեղի ներկայացուցչության կամ իշխանության հետ, թե ինչու է բեռը լռվել սահմանին․ դա արդեն այլ խնդիր է, որ պետք է Արցախի կառավարության միջոցով, խաղաղապահների հետ հարցը շուտափույթ լուծում ստանա և բեռը մտնի Արցախ»։

Ամենից շատ դիտված

09:00 Հրազդանի մայթերը՝ միջպետական մայրուղու գնով. Սասուն Միքայելյանի որդու «կարճատեսությունը»՝ բանակից ազատվելու հիմք
16:00 Ծառուկյանին ունեզրկո՞ւմ են, թե՞ փրկագին են ուզում, որ ազատեն
12:25 Արմավիրի մարզում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
15:36 Գժվելիքս. Նորայր Նիկոյանի հոլովակը ավտովթարից մահացած քրոջ փոքրիկի հետ
14:08 Երգիչ Վիգեն Հովսեփյանն ու բժշկուհի Շաքե Հմայակյանը ամուսնալուծվել են. ո՞րն է եղել պատճառը
10:48 Ֆրանսիան հոգնել է կիսամերկ զբոսաշրջիկներից. 150 դոլար տուգանք՝ քաղաքում առանց շապիկի շրջելու համար
00:13 Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
19:21 «Յանդեքս»-ի վարորդը փակել է մեքենայի դուռը, օտարերկրացի աղջկան սպառնացել, պահանջել հեռախոսահամարը
19:00 Միլիարդների շահույթ և հարկային մեղադրանքներ. ինչ է կատարվում «Արարատցեմենտ»-ում
16:44 Մեծ երազանքի իրականացում. Էլիզ Մելիքյանը սեփական բնակարանն է գնել