copy image url
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 11:22 20-01-2023

Պատրաստ ենք Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հետաձգված հանդիպման շուտափույթ անցկացմանը. Բայրամով

Բաքուն պատրաստ է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հետաձգված եռակողմ հանդիպման շուտափույթ անցկացմանը: Նման հայտարարությամբ է հանդես եկել այդ երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամով, հայտնում են տեղի լրատվամիջոցները:

«Վերջին օրերին մենք տեսնում ենք «մանիպուլյատիվ» քաղաքականություն Հայաստանի կողմից, հորդորում ենք խուսափել սխալ դիրքորոշումից։ «Խաղաղության օրակարգի» խթանումը միշտ եղել է Ադրբեջանի նախաձեռնությունը, և մեր բոլոր հիմնարար սկզբունքները ներկայացված են Հայաստանին», - ասել է ադրբեջանցի պաշտոնյան։

Նրա խոսքով՝ Հայաստանի հրաժարումը Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված ԱԳ նախարարների հանդիպումից բանակցային գործընթացը փակուղի է մտցրել:

«Հայաստանը մոսկովյան հանդիպման նախօրեին հրաժարվեց մասնակցել, դա նույնպես հանգեցրեց բանակցային գործընթացի փակուղու», -ասել է Բայրամովը:

Հիշեցնենք, որ հայկական կողմը, որն ի սկզբանե համաձայնել էր մոսկովյան հանդիպմանը, չեղարկել է մասնակցությունը՝ ընդգծելով, որ այս պահին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի