copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:22 07-10-2021

Ադրբեջանի ԱԳՆ-ն չի բացառել ապագայում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման անցկացումը

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան, պատասխանելով այն հարցին, թե նախատեսվո՞ւմ է արդյոք Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը, նշել է, որ չի բացառում ապագայում նման հանդիպման անցկացումը, գրում է haqqin.az-ը:

«Օգտակար ենք համարում հետկոնֆլիկտային շրջանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը միտված հարցերի քննարկումը: Որոշ ժամանակ առաջ Նյու Յորքում տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը: Մենք չենք բացառում ապագայում նման հանդիպման անցկացումը», - նշել է Աբդուլաևան:

Նրա խոսքով՝ «հաղորդակցությունների բացումը, սահմանազատման շուրջ բանակցությունների սկիզբը կարող են առողջ հիմք ստեղծել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ կառուցողական առաջընթացի համար»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Նյու Յորքում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող