Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:21 18-01-2023

Որոշ ժամանակով փակ կլինի Աբովյան փողոցի՝ Պուշկինի հատման անկյունից մինչև Հանրապետության հրապարակ հատվածի երթևեկությունը

Մայրաքաղաքի ամանորյա լուսային ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ հունվարի 18-ին, ժամը 22:00-ից մինչև հունվարի 19-ը ժամը 07:00-ը փակ կլինի Աբովյան փողոցի՝ Պուշկինի հատման անկյունից մինչև Հանրապետության հրապարակ հատվածի երթևեկությունը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: