copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:58 16-01-2023

ՀԱՊԿ զորավարժությունից հրաժարվելը չի նվազեցնում ադրբեջանական հարձակման հավանականությունը․ Աբրահամյան

ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը, առաջին հերթին, ուղղված է Զինված ուժերի մարտունակության բարձրացմանը։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«ՀԱՊԿ-ի ֆորմատում այն ուղղված է ոչ միայն մարտունակության բարձրացմանը, այլ նաև՝ զորքերի ներդաշնակեցմանը», - ասաց նա:

Ըստ Աբրահամյանի՝ Ռուսաստանի քայլը՝ զորավարժություններ այս տարի Հայաստանում անցկացնել, ունեցել է քաղաքական նշանակություն ու հիմք՝ պայմանավորված Հայաստանում ստեղծված իրավիճակով:

«Ես սա որոշակի սատարման քայլ եմ դիտարկում», - ասաց նա:

ՀՀ իշխանությունների՝ այս շրջանում զորավարժությունները Հայաստանում ոչ նպատակահարմար համարելու որոշումն ընդդիմադիր պատգամավորի համար ընկալելի չէ:

«Ակնհայտորեն, սպառնալիքները Հայաստանի ու Արցախի գլխին մեծանում են, ու ՀՀ իշխանությունների քայլը՝ հրաժարվել այս կամ այն զորավարժություններից, որևէ ձևով չի նվազեցնում ադրբեջանական հնարավոր հարձակման հավանականությունը: Ավելին ասեմ՝ եթե Ադրբեջանը նման նպատակ ունենա, հաստատ առիթը կգտնի ու այդ զորավարժությունները չէ, որ կաշկանդելու կամ նրա համար հնարավորություն են ստեղծելու», - ընդգծեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը