copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:28 12-04-2023

Մինչև մայիսի 14-ը ռազմական լայնածավալ հարձակման հավանականությունը փոքր է․ ռազմագետ

Հայաստանում ցանկացած տարածք՝ լինի բնակավայր, լինի ոչ բնակավայր՝ լեռ, ձոր, սար բարձունք, ռազմական կարևոր նշանակություն ունի։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ թշնամու կողմից թիրախավորված Տեղ գյուղի դիրքային տեղակայման առանձնահատկություններին ու նշանակությանը։

«Այստեղ մենք ոչ թե պետք է կենտրոնանանք, թե ինչ նշանակություն ունի, այլ պարզապես պետք է արձանագրենք, որ սա հերթական սադրանքն է։ Այդ սադրանքները կարող են լինել ինչպես Տեղ գյուղում, այնպես էլ մեկ այլ բնակավայրում։ Սա ես համարում եմ ռազմական սադրանք։ Այս ամենը տեղավորվում է այդ համատեքստում»,- ասաց նա։

Ռազմագետի խոսքով՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի տարածքում, այդուհանդերձ, այժմ բավականին ակտիվ գործընթացներ են տեղի ունենում ու ամեն պահի պետք է աչալրջություն ցուցաբերել։ «Տեղ համայնքի տարածքում ինչպես մենք, այնպես էլ ադրեջանցիները դեռևս տեղավորման ու ինժեներական աշխատանքների ու ճշգրտումների իրականացման փուլում ենք գտնվում։ Այդտեղ չի եղել որևէ տեսակի դիրք»,- ասաց նա։

Կարեն Հովհաննիսյանի խոսքով, այդուհանդերձ, Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունների նպատակը հետագայում լայնածավալ ռազմական գործողություններ սկսելն է։

«Ինչ վերաբերում է առաջիկայում ռազմական լայնածավալ գործողությունների հնարավորությանը, ապա, կարծում եմ, որ մինչև մայիսի 14-ը դա քիչ հավանական է՝ հաշվի առնելով Թուրքիայում նախատեսվող նախագահական և խորհրդարանական ընտրությունները։

Դա մի փոքր զսպող հանգամանք է, ու չեմ կարծում, թե Ալիևը կգնա այն ճանապարհով, որը կարող է խնդիրներ ստեղծել։ Առանց այն էլ, նա խնդիրների մեջ է»,- ասաց նա։

Ըստ փորձագետի, ադրբեջանական կողմի հավանական հարձակման ու այլ իրադարձությունների վերաբերյալ ավելի հստակ կանխատեսում հնարավոր կլինի անել արդեն այդ ընտրությունների արդյունքներն արձանագրելուց հետո։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել