copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:09 11-01-2023

Անհայտ անձը ինքնաշեն նռնակ է նետել ոստիկանության Վարդենիսի բաժնի ուղղությամբ․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Անհայտ անձը ինքնաշեն նռնակ է նետել ոստիկանության Վարդենիսի բաժնի ուղղությամբ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ բարեբախտաբար, պայթյունի հետևանքով տուժածներ չկան, սակայն ոստիկանության Վարդենիսի բաժնի շենքին պատճառվել է նյութական վնաս։

Այս պահին տեղում աշխատում են իրավապահները։

Ա. Մկրտչյանի գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ խումբ, ովքեր պարզում են՝ ով և ինչ հանգամանքներում է ինքնաշեն նռնակը նետել։

Ամենից շատ դիտված