copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:50 10-01-2023

Ադրբեջանն օկուպացված Մեխակավանում զենք-զինամթերք է հայտնաբերել

Ադրբեջանն Արցախի Հանրապետության օկուպացված Հադրութի շրջանի հարավային հատվածում՝ Մեխակավանի (Ջաբրայիլ-խմբ.) ուղղությամբ հայկական կողմին պատկանող զենք-զինամթերքի հերթական խմբաքանակն է հայտնաբերել։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամջիոցները։

Հաղորդվում է, որ Ադրբեջանի ոստիկանության Ջաբրայիլի շրջանային բաժնի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում շրջանի տարածքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զինամթերք, որը հայկական ուժերը թողել են Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում։

Ադրբեջանի ոստիկանության աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 11 ինքնաձիգ, 2 գնդացիր, 7 նռնականետ, 2 դիպուկահար հրացան, 2 օպտիկական նշանառու, տարբեր տեսակի 59 արկ, ինչպես նաև տարբեր տրամաչափի շուրջ 7780 պարկուճ և այլ զինամթերք։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, օրեր առաջ Ադրբեջանը մեծ քանակությամբ զենք-զինամթերք էր հայտնաբերել նաև օկուպացված Քաշաթաղի շրջանի հարվային թևում՝ Որոտանի (Կուբաթլու) ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ են անցել, կամ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հանձնվել Արցախի անվտանգության գոտու մաս կազմող 7 շրջանները, նախկին ԼՂԻՄ-ի կազմի մեջ մտնող Հադրութի շրջանը, Շուշի քաղաքը, համանուն շրջանի Քարինտակ գյուղը, ինչպես նաև որոշ գյուղեր Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններից։

Ամենից շատ դիտված

20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
21:53 Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանցը՝ Ծառուկյանի ձերբակալության մասին
23:29 Ծառուկյանին գետնին պառկացնելը ուղղակի «աբիժնիկության» ու անվերջ վախերի մասին է. Մխիթարյան
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
21:38 Մեր երկրի դատաիրավական համակարգը շոուների կազմակերպման բյուրո է դարձել՝ երկրի գլխավոր շոումենի ձեռամբ
22:19 Համլետ ջան, լույսերի մեջ մնաս. Գայանե Ասլամազյանը հայտնել է ծանր ու ցավալի կորստի մասին
21:45 Գնալդ ապացուցեց էս աշխարհի անարդար լինելը. Նորայր Նիկոյանի կնոջ գրառումը՝ ավտովթարից մահացած տալի հիշատակին