copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:23 27-12-2022

Բայրամովը նշել է, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում ձեռք բերված առաջընթացը փոքր է

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ 2022 թվականին Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացը փոքր է։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Բայրամովի նշել է, որ փոքր առաջընթացի պատճառը Հայաստանի «ոչ կառուցողական դիրքորոշումն է»։

Բայրամովը տեղեկացրել է, որ Բաքուն իր խաղաղության օրակարգին համաձայն՝ այս տարվա փետրվարին Հայաստանին է ներկայցրել խաղաղության պայմանագրի հետ կապված 5 հիմնարար սկզբունքներ։

Նա հիշեցրել է, որ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մասնակցությամբ կայացել է 3 հանդիպում, և օգոստոս ամսին երկու երկրների արտգործնախարարներին հանձնարարվել է սկսել խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունները։ Նա նշել է, որ չնայած դեկտեմբերի 23-ին Մոսկվայում պետք է կայանար բանակցությունների երրորդ փուլը, սակայն Հայաստանը չեղարկեց այդ բանակցությունները։

Ադրբեջանի արտգործնախարարը հայտնել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով բանակցություններ են իրականացվել տրանսպորտային և կապերի վերականգնման շուրջ։ «Երեք հանդիպում է կայացել սահմանազատման շուրջ։ Չնայած այս ամենին, քիչ առաջընթաց է գրանցվել։ Սրա պատճառը Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշումն է»,- հայտարարել է նա։

Ջեյհուն Բայրամովը հիշեցրել է, որ այս տարի Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքը, Աղավնո և Ներքին Սուս գյուղերը։

Նա միևնույն ժամանակ մեղարդել է Հայաստանին՝ «եռակողմ հայտարարության սահմանված պարտավորությունները խախտելու մեջ»։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ են ընթանում երեք ուղղությամբ։

«Հայաստանի հետ բանակցություններն ընթանում են երեք ուղղությամբ՝ խաղաղության համաձայնագիր, հաղորդակցությունների բացում և սահմանազատման գործընթաց։ Այս ոլորտներում աշխատում են առանձին խմբեր: Հիմնական խնդիրն այն է, որ մյուս կողմը լուրջ է վերաբերվում այս բանակցություններին, իսկ ներքին լսարանը հաշվարկված մեսիջ չի տալիս»։

Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանը «Հայաստանից այլ պատկեր է տեսնում իրական քայլեր ձեռնարկելու ուղղությամբ»։ Նա նշել է, որ Ադրբեջանի համար կարևոր է՝ Հայաստանի հետ խաղաղ բանակցություններում արդյունքի հասնելը։

Ջեյհուն Բայրամովը հավելել է, որ իրենք չեն բացառում ապագայում հանդիպումների անցկացումը որևէ հարթակում։

«Որևէ հարթակի վրա կենտրոնանալը մեզ համար գլխավոր առաջնահերթությունը չէ: Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է, որ բաց է ցանկացած հարթակում բանակցությունների համար: Մենք թույլ կտանք այդ բանակցություններին մասնակցել միայն այն կողմերին, ովքեր ցույց կտան, որ իրենք կողմնակալ չեն: Որոշ կողմեր շահագրգռված չեն կարգավորմամբ, մեզ համար անընդունելի են այս մասնակիցներն ու նման հարթակները»,- եզրափակել է նա։


Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ